Loading...
ԼՐԱՀՈՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Դուք ո՞նց կընդունեք, որ ձեր 1 օրվա եկամտի պատճառով մարդ մահանա». ԱԺ պատգամավորները ժամանել են «Մեյմանդարի» շուկա

Քիչ առաջ «Մեյմանդարի» շուկա է ժամանել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը: Նշենք, որ գյուղացիները բողոքի ակցիա են իրականացնում եւ դեմ են, որպեսզի շուկան 24 ժամով փակվի ախտահանման նպատակով:

Loading...

Նա դիմեց գյուղացիներին՝ ասելով. «Վիճակագրությունն այնպիսին է, որ կորոնավիրուսով վարակված 100 հոգուց երկուսը մահանում է: Դուք ո՞նց կընդունեք, որ ձեր մեկ օրվա եկամտի պատճառով մարդ մահանա: Էսօր քանի դրամի ապրանք ես բերել շուկա: 80 հազար դրամի: 80 հազար դրամի համար որ մարդ մահանա, դու դա ո՞նց կընդունես»,-ասաց պատգամավորը:

Գյուղացիներից մեկն էլ պատասխանեց, թե ինքը չի հավատում կորոնավիրուսին. «Էս հիվանդությունը միշտ էլ եղել ա: Էսքան ժամանակ ա վիրուսը կա, նոր որոշեցի՞ն գան: Երեկվա երեխեն եմ, արդեն էս կյանքից հոգնել եմ լրիվ, 40 տարեկան եմ, բայց ով տեսնում ա, ասում ա՝ 60 տարեկան ես»:

Loading...

ԱԺ պատգամավորները նշեցին, որ այսօր երկրում արտակարգ իրավիճակ է, այսօր ունեցել ենք 19 զոհ, 19 ընտանիքում սուգ է, 19 ճակատագիր: մենք եկել ենք այստեղ ձեզ խնդրելու՝ աջակցել, ենթարկվել պարետի որոշմանը, փրկելու կյանքեր: Մենք միասին պետք է պատասխանատվություն վերցնենք, այնպես անենք, որ 19 զոհը դառնա 4-5 զոհ եւ այլեւս զոհ չունենանք: Առանց ձեր աջակցության չենք կարող: Շատ լավ հասկանում ենք, որ մարդիկ բերք են բերել, պիտի վաճառեն: Բայց մեկ օր պետք է ախտահանման աշխատանքներ իրականացվեն»:

Загрузка...

Այդուհանդերձ, գյուղացիների հետ համաձայնության հասնել չհաջողվեց: Իրավիճակը հանդարտվեց, սակայն հնարավոր է, որ վաղը գյուղացիները նորից գան շուկա՝ անտեսելով պարետի որոշումը:

Loading...
Загрузка...