Loading...
ԼՐԱՀՈՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եթե գնում եք թաղում եւս դրանով 10 մարդու մահվան ուղեգիր եք տալիս, գնալու էությունը ո՞րն է. վարչապետ

Մեր ամենամեծ պրոբլեմն այն է, որ համայնքներում, նաեւ Երեւանում թաղումները կազմակերպվում են այնպես, կարծես ոչինչ չի եղել: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իր եթերը վերնագրել է «Ապակենտրոն պայքար կորոնավիրուսի դեմ. եւ այդ մեկ մարդը դու՜ ես, եւ այդ մեկ մարդը ես եմ»:

Loading...

«Մենք արդեն դեպքեր ունենք, որ թաղումները դառնում են համատարած բռնկումների պատճառ:  Իրար քիթ մտած չխոսել, այո, թաղում չգնալ, եթե շատ հարազատ մարդու մասին չէ խոսքը: Մի գնացեք թաղում, դրանից աշխարհը չի փլվի: Եթե գնում եք թաղում եւս 10 մարդու մահվան ուղեգիր եք տալիս դրանով, գնալու էությունը ո՞րն է: Մեր հանգուցյալը դրանից ավելի գոհ ու շնորհակալ է մնո՞ւմ: Իհարկե ոչ»,-ասաց նա:

Loading...
Загрузка...