Loading...
ԼՐԱՀՈՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«ԱՐՄՆՅՈՒԶ» հեռուստաընկերության և «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ռադիոընկերության նկատմամբ կիրառվել է վարչական տույժ. ՀՌՀ

Այսօր՝ մայիսի 19-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ, որի ժամանակ «ԱՐՄՆՅՈՒԶ» հեռուստաընկերության և «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ռադիոընկերության նկատմամբ կիրառվել է վարչական տույժ:

Loading...

Նիստի օրակարգում  ընդգրկված էր տասներեք հարց՝ «ՄԵԳԱԹԻՎԻ» ՍՊ ընկերության Երևան քաղաքի տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային հեռարձակման լիցենզիա տրամադրելու, «ՏԵԼԵԼԵՔՍ» ՍՊ ընկերության (սփռման տարածքը՝ ՀՀ Արարատի մարզ, հեռարձակման տեսակը՝  թվային) և «ԷՋՄԻԱԾԻՆ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ԱԿ-ի (սփռման տարածքը՝ ք. Էջմիածին, հեռարձակման տեսակը՝ անալոգային) հեռուստածրագրերի հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու, «ՄԵԳԱԹԻՎԻ», «ԱՐՏ-ԹԻՎԻ-ՆԵԹ», «ԿՈԼՄԵՆԱ», «ԱՐԱՑ», «ՄԵԴԻԱ ՔՈՆԹԵՆՏ» ՍՊ ընկերությունների ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու թույլտվություն ստանալու, «ՖՄ-105.5», «ՌԱԴԻՈ 107 ՖՄ», «ՅՈՐՆԵԹ», «ՄԱՅ ՆԵՏ» ՍՊ ընկերությունների և «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերության  նկատմամբ հարուցված վարչական վարույթներների վերաբերյալ:

Օրակարգի հաստատումից հետո ընթերցվեց Հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության եզրակացությունը «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերության նկատմամբ վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ, որտեղ նշել է, որ Հանձնաժողովի կողմից Ընկերության գործունեության մշտադիտարկման ընթացքում պարզվել է, որ «Արմնյուզ» հեռուստածրագրի կողմից հեռարձակված «Հայելու առաջ» հաղորդման հեռարձակման ընթացքում հնչել են արտահայտություններ, որոնք համապատասխանում են Հանձնաժողովի 2019թ-ի օգոստոսի 14-ի «Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հեռուստառադիոհաղորդումների (ֆիլմերի), այլ տեսաձայնաշարային նյութերի որոշման չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 90-Ա որոշման (http://tvradio.am/wp-content/uploads/2019/08/90.pdf) հավելվածի 2-րդ մասի հատկանիշներին, որը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն կարող է եթեր հեռարձակվել ժամը 24.00-6.00-ն ընկած ժամանակահատվածում։ Հաղորդման ընթացքում ներկայացվել են փաստերի բազմաթիվ խեղաթյուրումներ, բացահայտ կեղծիքներ, սպառնալիքներ, բռնության կոչեր, խուճապ առաջացնող ենթադրություններ, որոնք հատկապես անչափահաս հեռուստադիտողի մոտ առաջացնում են տագնապի և անելանելիության զգացում: Նշենք նաև, որ «Հայելու առաջ» հաղորդման լսողական տարբերակը հեռարձակվել է նաև «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ռադիոընկերության միջոցով:

Loading...

«Արմնյուզ» հեռուստաընկերությունը և «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ռադիոընկերությունը սահմանված կարգով տեղեկացվել են հարուցված վարչական վարույթի մասին: Հանձնաժողովը քննելով գործում առկա փաստերը և հավատարիմ խոսքի ազատության սկզբունքներին, գտնում է, որ  լիցենզավորված լրատվամիջոցների համար խիստ կարևոր և առաջնահերթ է ճգնաժամային իրավիճակներում հանրությանը և հատկապես անչափահասներին, ստուգված փաստերի և իրադարձությունների մասին իրազեկումը:

Загрузка...

Նիստի ընթացքում Ընկերությունների ներկայացուցիչը բանավոր ներկայացրել է դիրքորոշում: Հանձնաժողովը ձայների 5 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ որոշում է կայացրել «ԱՐՄՆՅՈՒԶ» հեռուստաընկերության և ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ռադիոընկերության նկատմամբ կիրառել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

Օրակարգային հաջորդ հարցը՝ «ՖՄ-105.5» ՍՊ ընկերության  նկատմամբ վարչական վարույթ հարուցելու մասին էր: Համաձայն իրավաբանական և լիցենզավորման վարչության եզրակացության՝ Հանձնաժողովը օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթներն իրականացնելիս ուսումնասիրել է 2020 թվականի մարտի 06-ին «ՖՄ-105.5» ՍՊ ընկերության կողմից ներկայացված եթերի ձայնագրությունները և ուսումնասիրության արդյունքում արձանագրել Ընկերության «ՖՄ-105.5» ռադիոծրագրի կողմից «Քաղաքական վերլուծություն Անդրեաս Ղուկասյանի հետ» հաղորդման հեռարձակման ժամանակ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի պահանջների խախտում: Արձանագրված խախտումների հիման վրա Ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ։

Loading...

Վարույթի համար հիմք է հանդիսացել եթերը հովանավորությամբ հեռարձակելը, մասնավորապես՝ անոնսում շեշտվել է, որ հաղորդման հովանավորն է «Հայ կառուցողական կուսակցություն»-ը՝ դրանով իսկ խախտելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի պահանջները: Հաշվի առնելով նշված փաստերը՝ Հանձնաժողովը որոշել է «ՖՄ-105.5» ընկերության նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ գրավոր նախազգուշացում՝ խախտումները հետագայում վերացնելու հանձնարարությամբ:

Loading...
Загрузка...