Loading...
ԼՐԱՀՈՍ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պեսկովը պատմել է, թե երբ է վերջին անգամ շփվել Պուտինի հետ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ մեկ ամսից ավելի անձամբ շփում չի ունեցել երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ, քանի որ դրա անհրաժեշտությունը չի եղել։

Loading...

Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ վարակվել է կորոնավիրուսով եւ բուժվում է հիվանդանոցում։

«Անձամբ չենք շփվել ավելի քան մեկ ամիս: Դե, իհարկե: Եվ դրա անհրաժեշտությունը չի էլ եղել։ Աշխատանքը այլ կերպ է կազմակերպված: Դա որեւէ կերպ չի փոխում աշխատանքային գործընթացի էությունը: Բոլորը լիարժեք յուրացրել են տեսակոնֆերանսի ռեժիմը, ընդ որում դրանք տեղի են ունենում ոչ միայն բաց ռեժիմով, ինչպես տեսնում եք, այլեւ փակ ռեժիմով: Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս գաղտնիություն պահպանել, օրինակ՝ Անվտանգության խորհրդի նիստերին»,- «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե երբ է վերջին անգամ շփվել նախագահի հետ:

Loading...
Loading...
Загрузка...