Loading...
ԼՐԱՀՈՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. ժամանել են ոստիկաններ եւ մեծ թվով «կարմիր բերետներ»

Այսօր՝ մայիսի 13-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Լուկաշինի փողոցում մի խումբ երիտասարդների միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում:

Loading...

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են. «Լրիվ մի կաթիլ մեղրի պատմություն: Թեթև ավտոմեքենաների բախումը վերածվեց վիճաբանություն-ծեծկռտուքի ու եթե ոստիկանները չժամանեին, հնարավոր է, փողոցում ունենայինք զոհեր ու վիրավորներ, քանի որ կռվի բոլոր մասնակիցները 18-25 տարեկան ջահելներ էին, իսկ այսօրվա ջահելները ուղեղով չեն մտածում, բայց այս անգամ՝ շնորհիվ ոստիկանների օպերատիվ արձագանքմանը, բանը դրան չհասավ»:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչները: Հետաքննչական բաժանմունքում էլ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր են ժամանել մեծ թվով «կարմիր բերետներ»:

Loading...
Loading...
Загрузка...