Loading...
ԼՐԱՀՈՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պատվաստանյութ չկա այս վիրուսի դեմ, բայց կա մի հին միջոց. Արմեն Սարգսյան

Սա թեստ է, եւ մեզանից յուրաքանչյուրն անցնում է այդ թեստը. եթե այդ թեստը դիտարկենք գիտական հետազոտության տեսանկյունից, ապա ինչքան շատ թեստեր անցնենք, այնքան լավ, քանի որ այդպես կփորձենք հասկանալ իրավիճակը: Այս մասին հնդկական StratNews Global հեղինակավոր տեղեկատվական պորտալին տված հարցազրույցում նշել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի վարակի հետ կապված իրավիճակին:

Loading...

Նա նաեւ նշել է. «Այդուհանդերձ, այդ թեստերի հիմքերը նույնն են: Համավարակը տարածվում է, կորը հասնում է առավելագույնին եւ հետ է վերադառնում: Մաթեմատիկորեն սա պարզ է, եթե մանրամասների մեջ չես մտնում: Դեռեւս դեղամիջոց, պատվաստանյութ չկա այս վիրուսի դեմ պայքարելու համար, բայց կա մի հին միջոց՝ մեկուսացումը: Հարյուր տարի առաջ համավարակի ժամանակ հնարավոր էր գտնել մեկ վարակված գյուղ կամ քաղաք, այն դեպքում, երբ մյուսն առողջ էր, քանի որ դրանց միջեւ կապ չկար: Այսօր աշխարհը փոխկապակցված է: Լուծումը կրկին նույնն է:

Պետք է այդ կորը բարձրացնել եւ իջեցնել՝ առանց կրիտիկական կետի հասնելու, առանց բժշկական կարողությունների, բժիշկների, սարքավորումների անբավարարության, որպեսզի հնարավոր լինի օգնել մարդկանց՝ հաղթահարել այս համավարակը:

Loading...

Հայաստանի կառավարությունը կիրառել է խիստ սահմանափակումների դասական մեթոդները: Շատ մարդկանց համար սենյակում մեկ, երկու, երեք շաբաթ, մեկ կամ երկու ամիս նստելը դժվար է: Սահմանափակումների մի փոքր թուլացման դեպքում մարդիկ մտածում են, որ համավարակն ավարտվել է: Սակայն ես բոլորին հորդորում եմ շատ չոգեւորվել: Կորոնավիրուսը որոշ ժամանակ դեռ շարունակելու է մեզ հետ լինել:

Загрузка...

Պահպանեք բոլոր անհրաժեշտ կանոնները, սոցիալական հեռավորությունը եւ նվազագույնի հասցրեք շփումները, դրանք ավելի վիրտուալ դարձրեք: Սա թեստ է, որը տարբեր երկրներ տարբեր կերպ են անցնում, սակայն մենք պետք է արագացնենք այդ գործընթացը: Կորոնավիրուսը շատ առանձնահատուկ չէ, եւ աշխարհում գոյություն ունեցող ամենավատ վիրուսը չէ: Հնարավոր է՝ հաջորդներն ավելի վատը լինեն: Կարեւոր է, որ մենք դասեր քաղենք եւ քաղաքական, ֆինանսական, ընդհուպ մինչեւ՝ անհատական թեստերի առումով ճիշտ եզրահանգումներ անենք: Այդ դեպքում, հնարավոր է, մենք կկարողանանք ասել, որ կորոնավիրուսը սառը ցնցուղ էր, որն օգնեց մեզ հասկանալ, որ մենք ապրում ենք ուրիշ աշխարհում, որը քվանտային է:

Loading...
Загрузка...