Loading...
ԼՐԱՀՈՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր ավտովթար Երևանում. մեքենան գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 10։00-ի սահմաններում BMW մակնիշի 35 DՏ 435 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի դիմաց, բախվել է Opel Zafira մակնիշի 36 NA 914 համարանիշի ավտոմեքենային և առաջ ընթանալով՝ բախվել ճանապարհի բաժանարար գոտու բետոնե պատնեշին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհին տեղադրված արագաչափի սյան մոտ։

Loading...

Վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը երեխա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և նրանցից մեկին տեղափոխել հիվանդանոց։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Loading...
Загрузка...