Loading...
ԼՐԱՀՈՍ քաղաքականություն

«Իրավապահ մարմինները զբաղվում են». Փաշինյանը՝ Մինասյանին առաջարկած գործարքի մասին

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությամբ, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի միջոցով գործարք է առաջարկել, իրավապահ մարմինները պետք է զբաղվեն, այսօր ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Փաշինյանը։

Loading...

«Որքան գիտեմ, իրավապահ մարմինները զբաղվում են։ Իմ հրապարակային և ոչ հրապարակային հայտարարություններն իրարից չեն տարբերվում, առավել ևս՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում չեն կարող իմ հրապարակային հայտարարությունները տարբերվել իմ ոչ հրապարակային հայտարարություններից։ Դա հարց է, որի պատասխանը պետք է տան իրավապահ մարմինները», — ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք՝ Մինասյանը հայտարարել էր, որ Արթուր Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի անունից իրեն առաջարկ էր ներկայացրել. 

«Մուծում ես սիմվոլիկ գումար, կքննարկենք՝ ոնց, կքննարկենք՝ ուր, անշուշտ, ինչ-որ մի պետական հիմնադրամ։ Դրանից հետո դու չես գալիս Հայաստան՝ գոնե առաջին տարիների ընթացքում։ Բոլոր այն մարդիկ, որոնք այս կամ այն կերպ առնչվում են քեզ հետ, լսում են քո խոսքը, դու իրենց համար կարևոր ես, իրենք դադարում են պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ, դու դառնում ես ապաքաղաքական մարդ, շարունակում ես ապրել երջանիկ։ Այդ վայրկյանից, երբ մենք պայմանավորվում ենք, բոլոր քրեական գործընթացները միանգամից դադարեցվում են, բոլոր քրեական հետապնդումները դադարեցվում են, խոսքը հորս, ընկերներիս մասին էր, մենք միանգամից դառնում ենք իրար չճանաչող բարեկամներ»։

Loading...
Загрузка...