Loading...
ԼՐԱՀՈՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարչապետի կինը տուգանվել է. սրանով ցույց ենք տալիս, որ ձեզանից մեկն ենք. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Փաշինյանի նշեց, որ ՀՀ վարչապետի կինը տուգանքի է ենթարկվել «Կոնդ» կառավարական առանձնատներում` վարչապետի կեցավայրի բակում ավտոմեքենայի ղեկն անչափահասին վստահելու համար:

Loading...


«Օրենքի առաջ բոլորի հավասարության ցայտուն օրինակ: Էս որոշման հետ կապված երկու արձագանքի մասին եմ ուզում խոսել:Երբ այդ փաստը հրապարակվեց, էսպիսի արձագանքներ եղան` դե ձևականություն է, լավ դե ստից բան են արել: Սիրելի հայրենակիցներ, երբ ՃՈ-ն որևէ քաղաքացու տուգանում է, ինչ է տեղի ունենում, որ դա չի համարվում ձևական: Ինչպես մյուս պարագաներում, եթե այս գործողությունն անեիք դուք և դա երևար, ինչը պետք է տեղի ունենար յուրաքանչյուր քաղաքացու պարագայում, նույնն էլ տեղի է ունեցել մեր պարագայում: ՃՈ-ն եկել, հայտարարել, արձանագրել է , մենք 10 հազար դրամ տուգանքը վճարել ենք և պատմությունը փակվել ա: Իմ շարասյունը, որ կարմիր լույսի տակ կանգնում է, ասում են ձևական է, դուք որ կարմիր լույսի տակ կանգնում եք, դա ձևակա՞ն է: Մենք սրանով ցույց ենք տալիս, որ ձեզանից մեկն ենք»,-նշեց նա:

Loading...
Загрузка...