Loading...
ԼՐԱՀՈՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քանի՞ միավոր տրանսպորտ է աշխատելու, որպեսզի հնարավոր լինի կատարել կանգնած ուղեւոր չփոխադրելու պարետի պահանջը

Երեւանում այսօր 150 միավոր շարժակազմ է դուրս բերվել, նաեւ մասնավոր ուղեւորափոխադրողներ են շարժակազմ դուրս բերել տրանսպորտի գործունեությունը ապահովելու համար: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, ասուլիսի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

Loading...

Հարցին, թե ինչպես են կազմակերպվելու ուղեւորափոխադրումները, եթե պարետի որոշմամբ չի թույլատրվում կանգնած ուղեւոր տեղափոխել, իսկ մինչ այդ Երեւանի տրանսպորտը գործել է ծանրաբեռնված, նա արձագանքեց. «Հիմա փորձում ենք հասկանալ, թե ինչ ուղեւորահոսք կունենանք Երեւանում, որովհետեւ սա տարվա այն ժամանակն է, երբ ուղեւորահոսքը մոտ 30 տոկոսի չափով նվազում է՝ հաշվի առնելով, որ դպրոցներն ու ուսումնական հաստատությունները փակված են լինում: Այս մի քանի օրվա ընթացքում երբ հասկանանք ուղեւորահոսքը որքան է, նոր ինչ-որ միջացառումներ կձեռնարկենք»:

Loading...
Загрузка...