Loading...
ԼՐԱՀՈՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վանեցյանը հաճախակի այցեր է արել արտերկրներ եւ իմ մեջ կասկածներ են առաջացել․ Հրաչյա Հակոբյան

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ օտարերկրյա գործակալ լինելու մասին ինքը հայտարարություն չի արել, այլ կասկածներ է հայտնել հիմք ընդունելով պաշտոնաթողությունից հետո նրա մուտքը ակտիվ քաղաքականություն եւ արտասահմանյան ուղեւորությունները։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում «Ֆեյսբուքյան ասուլիս» ծրագրին հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ պատասխանելով օգտատերերից մեկի հարցին․ «Ասել էիք, որ Վանեցյանը օտարերկրյա գործակալ է, ո՞ր երկրի, եւ ո՞րն է փաստը»։  

Loading...

«Ես նման հայտարարություն չեմ արել։ Ես կխնդրեի այդ օգտատիրոջը, որ եթե լինի այդպիսի տեքստ կամ տեսանյութ, որտեղ ես արել եմ այդ հայտարարությունը, թող ուղարկի ինձ, ես կածնոթանամ այդ հայտարարության հետ։ Թերեւս, կարծում եմ,  օգտատերը նկատի ունի իմ հարցադրումները, որտեղ ես հարցեր եմ տվել, կասկածներ եմ հնչեցրել, որոնք հայտարարություններ չեն։ Այնպես որ, թե կոնկրետ որ երկրի,   եւ որն է փաստը․․․ Չկան փաստեր կամ կան, բայց չեն հրապարակվում։ Եվ  դրանք եղել են կասկածներ, որոնց մասին ես բարձրաձայնել եմ»։

Օգտատիրոջ մյուս հարցին՝ արդյո՞ք որպես պատգամավոր, հորդորել է Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա ստուգի, թե Վանեցյանը հավաքագրվե՞լ է օտարերկրյա ծառայության կողմից, թե՞ ոչ, եթե ոչ, ապա իմաստը ո՞րն է նման կասկած հայտնելու, եթե գործին ընթացք չէր տրվելու, պատգամավորն արձագանքել է․

Loading...

«Նիկոլ Փաշինյանը չէ, որ պետք է ստուգի, ստուգողները բոլորովին այլ տեղում են գտնվում։  Պետք չի միանշանակ պնդել, թե ընթացք չեն տալու, գուցե տվել են արդեն կամ կտան։ Ես կասկածներ եմ հնչեցրել, դատելով նրա գործողություններով, պաշտոնանկ լինելուց անիմջապես հետո քաղաքական դաշտ է մտել, հաճախակի այցեր է արել արտերկրներ, իմ մեջ կասկածներ են առաջացել»։

Загрузка...

Թե որ երկրներն ենք դրանք, եւ մոլորակի որ ուղղություններում են գտնվում, Հրաչյա Հակոբյանը չի կոնկրետացրել․

«Տարբեր երկրներ։ Իմ մեջ հարց առաջացնողը դա էր, որ պաշտոնանկ լինելուց անմիջապես հետո մտել է ակտիվ քաղաքականություն, հանդիպումներ ունեցել տարբեր մարդկանց հետ, այդ թվում արտասահմանում»։

Loading...
Loading...
Загрузка...