Loading...
ԼՐԱՀՈՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարության մոտից բերման ենթարկեցին դերասան Սարգիս Գրիգորյանին

Շատ ռեստորաններ, միջոցառման կազմակերպիչներ պարտք են վերցրել, բեհեր են վերցրել, որովհետեւ գիտեին, որ ամռանը ամուսնանում են. «Հիմա ահռելի պարտքերի տակ են: Եթե նավի փեղկերը բացվել է, բավականին լուրջ ու վտանգավոր ոլորտներ սկսել են աշխատել, ինչի՞ ենք մենք տանը մնում, ինչքա՞ն ենք տանը մնալու: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշեց դերասան Սարգիս Գրիգորյնը, ով նույնպես կառավարության դիմաց մասնակցում էր բողոքի ակցիային:

Loading...

Նշենք, որ ռեստորանային համալիրների սեփականատերերը, աշխատակիցները, հանդիսավարները խնդրում են թույլ տալ, որ իրենք նույնպես աշխատեն:

Ես երեք ամսվա համար 68 հազար դրամ եմ ստացել: Հասկանում եմ իրավիճակը, բայց շատ ավելի վտանգավոր ոլորտներ բացվել են: Բա եթե երկար է տեւելու, մենք ինչքա՞ն ենք տանը մնալու: Մեր աշխատանքն էլ սեզոնային է, եթե հիմա չաշխատենք մինչեւ երկող տարվա ամառ խնդիր ենք ունենալու»,-ասաց նա:

Loading...

Նշենք, որ այստեղ են նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանը, Աննա Կոստանյանն ու Գեւորգ Գորգիսյանը:

Загрузка...

Անի Սամսոնյանը ակցիայի մասնակիցների հետ պայմանավորվեց մի քանի հոգու ընդունել իր աշխատասենյակում, քննարկել խնդիրը, ձեւակերպել պահանջները եւ տեսնել, թե ինչպես կարող են հասնել դրանց կատարմանը: Նա հավաստիացրեց, որ բերման ենթարկվածներին ազատ են արձակելու, դրանով զբաղվում են: Անի Սամսոնյանն առաջարկեց հիմա առայժմ ակցիան դադարեցնել, քննարկել խնդիրը:

Loading...
Загрузка...