Loading...
ԼՐԱՀՈՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Սիմբա անունով առյուծին անձամբ եմ խնամել. նվիրելու եմ կենդանաբանական այգուն». Ծառուկյանը տեսանյութ է հրապարակել

Կենդանիները բնության հրաշալիքներն են. նորածին կենդանիները լույս աշխարհ գալով շատ անօգնական են լինում, ունենում մեր խնամքի, ուշադրության ու սիրո կարիքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել, որտեղ խաղում է առյուծի ձագերի հետ:

Loading...

Նա նաեւ գրել է. «Եզակի ցեղատեսակի Սիմբա անունով առյուծի մասին ես անձամբ եմ մշտապես հոգ տարել ու խնամել: Այսօր արդեն նա մեծացել եւ ամուր կանգնած է ոտքերի վրա:

Եվ հիմա բացառիկ այդ կենդանուն Հունիսի 1-ին ընդառաջ ես պատրաստվում եմ նվիրել Երեւանի կենդանաբանական այգուն: Հուսով եմ, որ հազարավոր մանուկներ բնության այս հրաշալիքը տեսնելով ու շփվելով էլ ավելի կսիրեն բնությունն ու կենդանական աշխարհը:

Loading...

Իսկ վերջերս լույս աշխարհ եկած նորածին ալբինոս կորյունների եռյակին շարունակում եմ ամենօրյա հոգատարությամբ խնամել եւ հոգ տանել»:

Загрузка...
Loading...
Загрузка...