Loading...
ԼՐԱՀՈՍ քաղաքականություն

Իմ կողմից երկու հայց է ներկայացվել դատարան. Դրանք արդեն ընդունվել են վարույթ. Ալեն Սիմոնյան

Հարգելի ընկերներ, տեղեկացնեմ, որ այս պահի դրությամբ իմ կողմից երկու հայց է ներկայացվել դատարան` իմ անձի վերաբերյալ սուտ տեղեկություններ տարածելու, զրպարտելու, ինչպես նաև վիրավորանք պարունակող հրապարակումների համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Loading...

«Դրանք արդեն ընդունվել են վարույթ:

Ինչպես նաև այս պահի դրությամբ իմ կողմից կա ներկայացված մեկ հաղորդում հանցագործության վերաբերյալ, որի հիման վրա արդեն հարուցվել է քրեական գործ:

Loading...

Վերահաստատելով նախկինում իմ արած հայտարարությունը` ասեմ, որ ապագայում նույնպես յուրաքանչյուր նման դրսևորում ունենալու է իրավական արձագանք»,-նշել է նա:

Загрузка...

Loading...
Загрузка...