Loading...
ԼՐԱՀՈՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լարված իրավիճակ Կապանում. մեծ թվով ոստիկաններ են հավաքվել (ֆոտո, վիդեո)

Այս պահին լարված իրավիճակ է Կապանում: 

Loading...

Այս մասին հայտնում է 168.am-ը:

Մայիսի 24-ին՝ ժամը 9։40 րոպեին, Քաջարանի երեք բնակչի՝ Նվեր Խաչատրյանին, Խորեն Միրզոյանին, Լևոն Համբարձումյանին, բերման են ենթարկել Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Վարչության և ոստիկանության շենքի դիմաց հավաքված մի շարք քաղաքացիներ հավաքվել էին՝ պահանջելով տղաներին ազատ արձակել։ Ըստ հարազատների տեղեկությունների՝ ձերբակալվածներին ծեծի են ենթարկել։ Մինչդեռ վարչության պետը հերքեց այդ տեղեկությունը՝ ասելով, որ օրենքին համաձայն է իրականացվել կալանավորումը։ Ավելի ուշ Նվեր Խաչատրյանին ազատ են արձակել։

Loading...

Հարազատների պնդմամբ՝ իրենք տեղյակ չեն, թե ինչու են տղաները բերման ենթարկվել։ Նվեր Խարատրյանի հարազատների խոսքով՝ նրան ծեծի են ենթարկել ոստիկանությունում։ Վարչության պետը հերքեց այս տեղեկությունը։ Ծանր հանցագործության կասկածով են բերման ենթարկել, ըստ վարչության պետի։ Հարազատները պահանջում են ծանուցում ուղարկել և առանց դրա բերման ենթարկել. վարչության պետի՝ բողոքը նախաքննության փուլում է, հատուկ նշանակության վարչության տղաները եկել են տանելու, մարդիկ պատրաստվում են դուրս բերել նրանց։

Загрузка...

Ըստ հավաքվածների՝ հավաստի տեղեկությունների համաձայն Մարատ Հովսեփյանին մայրաքաղաքում ծեծի են ենթարկել և ձերբակալել։ Ավելի ուշ վարչության պետը թույլատրեց տեսակցել երկու կալանավորվածին, նրանց խոսքով չէին ծեծել։ Տղաներին դուրս բերելիս որոշակի լարվածություն առաջացավ ոստիկանության ու հավաքվածների միջև։

Նրանք պնդում են, որ կալանավորվածներին չտեղափոխեն մայրաքաղաք՝ վախենալով, որ այնտեղ ավելի դաժան ծեծի կենթարկեն։

Loading...

Այս պահին ոստիկանությունը փորձում է քաղաքացիներին հանդարտեցնել և տեղափոխումը իրականացնել:

Ըստ տեղեկությունների` ձերբակալման հիմնական նպատակը հետագայում Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունքներ կորզելն է։

Լ

Loading...
Загрузка...