Loading...
ԼՐԱՀՈՍ ՍՊՈՐՏ

«Ուրարտուն» «Արարատի» հետ հանդիպմանը հանդես կգա ակցիայով

«Արարատի» հետ հանդիպմանը «Ուրարտուն» հանդես կգա շնորհակալական ակցիայով: 

Loading...

«Այս ժամանակահատվածում անգնահատելի է կորոնավիրուսային պանդեմիայի դեմ առաջնագծում պայքարող բուժաշխատողների դերն ու նշանակությունը, ուստի որպես հարգանքի ու շնորհակալության նշան «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը որոշել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի «Արարատ»-ի հետ հանդիպմանը հանդես գալ բուժաշխատողներին ուղղված շնորհակալական ակցիայով։

«Ուրարտուի» խաղաշապիկին լինելու է գրվածք «ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐ» գրությամբ։

Loading...

Հավելենք, որ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի «Արարատ» — «Ուրարտու» հանդիպումը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում և կմեկնարկի ժամը 18։30-ին։ Անվտանգության նկատառումներից ելնելով հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների»,- գրված է ակումբի տարածած հայտարարության մեջ: 

Загрузка...
Loading...
Загрузка...