Loading...
ԼՐԱՀՈՍ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հայտնի է՝ ինչու են արքայազն Հարին ու Մեգան Մարքլն իրականում լքել Մեծ Բրիտանիան

Մեգան Մարքլը վստահ է եղել, որ թագավորական ընտանիքն իր դեմ դավադրություն է հյուսում։ Այդ առնչությամբ Սասեքսի դքսուհին ու նրա ամուսինը՝ արքայազն Հարին, Մեծ Բրիտանիան լքելու որոշում են կայացրել։ Այս մասին The Sunday Times-ին տված հարցազրույցում հայտնել են զույգի ընկերները։

Loading...

Ֆրոգմոր Հաուս տեղափոխվելուց հետո նա սկսել է կասկածել, որ հենց պալատականներն են մեղավոր, որ Մեծ Բրրիտանիայում իր համբավը կտրուկ վատացել է։

«Մեգանը վստահ էր, որ իր դեմ դավադրություն կար։ Այդ պատճառով նա մեկուսացել էր Ֆրոգմոր հաուսում։ Նա ի սկզբանե իրեն աութսայդեր է զգացել։ Դա այն կյանքը չէր, որին նա սովոր էր, եւ նա ցանկացել է փախչել»,- պատմել է ինսայդերը։

Loading...

Արքայազն Հարիի կնոջն անհանգստացրել է նաեւ այն, որ չէր կարող անձամբ վաստակել։ Մեգանը սովոր է ֆինանսապես անկախ լինել, իսկ թագավորակիան ընտանիքի հետ դա հնարավոր չէր։ Տեղափոխվելով Լոս Անջելես՝ նա վերջապես իրեն երջանիկ է զգացել։

Загрузка...
Loading...
Загрузка...