Loading...
ԼՐԱՀՈՍ ՄՇԱԿՈՒՅԹ

«Ամբողջ կյանքումս այսպիսի ամոթ չեմ զգացել». Նարեկ Հախնազարյան

Համավարակի հետեւանքով Հայաստանում ստեղծված իրավիճակին է անդրադարձել թավջութակահար Նարեկ Հախնազարյանը: Երաժիշտը «Հայեր vs կորոնավիրուս» խորագրով տեսաուղերձ է հրապարակել սոցցանցային իր էջում՝ հայրենակիցներին հորդորելով լուրջ վերաբերվել խնդրին եւ վերանայել սեփական վարքը:

«Բարեւ ձեզ, հայեր: Սովորաբար, իմ վիդեոները սկսում եմ «Բարեւ ձեզ, սիրելի հայրենակիցներ» խոսքերով, բայց հիմա նման ցանկություն չունեմ: Ամբողջ կյանքումս այսքան զայրացած չեմ եղել եւ իմ ազգի համար այսպիսի ամոթ չեմ զգացել: Այնպիսի ամոթ զգացի այս երկու ամիսներին, երբ դուրս եկա կարանտինից եւ տեսա, թե ինչպես է ժողովուրդը վերաբերվում կորոնավիրուսին»,-ասել է նա՝ հավելելով, որ կառավարության ձեռնարկրած քայլերն էլ իզուր են եղել, քանի որ «հայ ժողովուրդը, վատ իմաստով, մնում է հայ»:

Loading...

Երաժշտին վրդովեցնում է, որ մարդիկ չեն հետեւում վարակի տարածումը կանխելու կանոններին: Նա նշել է, որ տնից դուրս է գալիս բացառապես դիմակով եւ ալկոգելը գրպանում, սակայն ականատես է լինում բազմաթիվ քաղաքացիների անխելքությանը:

«Իհարկե, կան մարդիկ, ովքեր հասկանում են վտանգը, որը սպառնում է ինչպես կյանքին, այնպես էլ երկրի տնտեսությանն ու ապագային: Բայց մեծամասնությունը, ցավոք, չի գիտակցում: Ինչպե՞ս կարող է մի ազգ լինել տաղանդավոր, տաք եւ խելոք, բայց միեւնույն ժամանակ, այդքան «բառադի»: Ինչպես կարելի է այդքան անհարգալից վերաբերվել ոչ միայն ձեզ, այլեւ ձեր մտերիմներին: Արդեն ուշ է ինչ-որ մեկին ինչ-որ բան հորդորել, բայց ես, մեկ է, պետք է փորձեմ: Սթափվեք, մենք չենք կարող օրական 450 վարակակիր ունենալ, դա աղետ է: Լավ եղեք, առողջ մնացեք»,-եզրափակել է նա:

Loading...

Загрузка...

Loading...
Загрузка...