Loading...
ԼՐԱՀՈՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսի շուրջ իրավիճակը շարունակում է լարվել. վարակի ամենամեծ օջախը Երեւանն է՝ ամենուրեք. Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսի շուրջ իրավիճակը ցավոք սրտի, շարունակում է լարվել, երեկ նոր 442 դեպք ենք ունեցել, մահացել է 15 քաղաքացի: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, պրետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ով նաեւ ցավակցություն հայտնեց բոլոր մահացածների ընտանիքի անդամներին, հարազատներին, մտերիմներին:

Loading...

«Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ վարակի ամենամեծ օջախը Երեւանն է: Ըստ էության, կարող ենք արձանագրել, որ վարակի պոտենցիալ աղբյուրներն ամենուրեք են՝ աշխատանքի վայրում, տրանսպորտում, փողոցում, հանրային սննդի օբյեկտներում, բանկերում, ամենուր: Հետեւաբար, այս իրավիճակից ելքը հակահամաճարակային կանոնների պահպանումն է՝ դիմակի համատարած կրումը, ձեռքերի ախտահանումը պարբերաբար, սոցիալական հեռավորության պահպանումը:

Պետք է բացառել որեւէ առեւտրային կետում առքուվաճառքի գործարք, երբ եւ գնողը, եւ վաճառողը դիմակով չեն»,-ասաց նա:

Loading...
Loading...
Загрузка...