Loading...
ԼՐԱՀՈՍ քաղաքականություն

Ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել, պարոն Ալիև, մենք պատրաստ ենք. Արայիկ Հարությունյան

Երեկ Իլհամ Ալիևը հերթական հայտարարություններն է արել, որոնք վայել չեն քաղաքական գործչին: Այսօր հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Loading...

«Նա հայտարարել է, որ աշխարհում ուժի գործոնն առաջնային պլան է մղվում: Այսինքն, ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել, պարոն Ալիև: Մենք պատրաստ ենք: Ես ուզում եմ վստահեցնել, որ արդյունքները մեզ համար պարզ է. Այն, ինչ ունեցել եք 94 թվականին, կունենաք նաև այսօր: Մեզ հետ ուժի լեզվով չփորձեք երբևէ խոսել:

Նա նաև հայտարարել է, թե «իրենց հին քաղաք Էրիվանը տվել են Հայաստանին, դա չի կարելի ներել»: Դուք հնարավորություն ունեք «ձեր պատմական անճշտությունները» շտկելու, սակայն դա լինելու է կործանարար Ադրբեջանի համար:Ուժի լեզվով երբևէ չհամարձակվեք խոսել մեզ հետ: Մենք պատրաստ ենք խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով հարցի խաղաղ տրամաբանական լուծմանը:

Loading...

Այն հայտարարությունները, որ դու արել ես, թե միայն փուլային տարբերակն է, ասեմ հետևյալը՝ իհարկե փուլային կարելի է լուծել, սակայն մի տարբերակով. Առաջին հերթին՝ ինքնորոշման իրավունքի ճանաչում, երկրորդ՝ մեր անվտանգության երաշխիքների ընդունում, որից հետո արդեն բանակցություններ: Այլ տարբերակ չի լինելու»,-ասաց Հարությունյանը:Արցախի նախագահը նշեց, որ այսօր միասնություն է պետք, աշխատանք է տարվում մյուս քաղաքական ուժերի հետ, լինելու է համագործակցություն նաև նրանց հետ:

Загрузка...
Loading...
Загрузка...