Loading...
ԼՐԱՀՈՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարդիկ, որոնք առաջ ինչ էին անում ինձ տեսնելիս, հիմա շրջվում են. Աննա Հակոբյան

Երեխաներն ավելի ծանր են տանում ոչ այնքան իրենց մասին գրառումների, որքան իրենց հայրիկի հասցեին բացասական բնորոշումներից: Այս մասին 1in.am-ի ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Loading...

«Մենք բաց ենք, լրատվամիջոցներին շատ բան հասնում է հենց մեր միջոցով: Երբ ես տան շուրջը Շուշանին մեքենա վարել էի սովորեցնում, դե, տեսել ենք, որ հայրիկները երեխաներին վարել են սովորեցնում եւ չգիտեինք, որ չի կարելի: Ինձ տուգանեցին դրա համար եւ այդ ինֆորմացիան տարածվել է Շուշանի Ինստագրամի էջից: Ինքներս այնքան բաց ենք, որ այն ամենը, ինչ գրում են մեր մասին, չի համապատասխանում իրականությանը: Ոչ մի բան: Ես առաջին տարին հետեւում էի, իմանալու համար՝ ով է դիմացդ, ով է հակառակորդդ: Հիմա ես ոչինչ չեմ տեսնում, ոչինչ չեմ կարդում եւ դրա իմաստը չեմ տեսնում: Այս մեկ տարվա մեջ հասկացա, որ անիմաստ ինքնանպատակ գործողություն է: Վերջերս Ֆեյսբուքում մի ստատուս տեսա, թե՝ տեսնես ով է կանգնած դիմակների բիզնեսի հետեւում, մի քանի ժամ անց ինձ ուղարկեցին մի նյութ, որ առանց կարդալու արդեն գիտեի, որ ինձ են վերագրելու դա», ասել է Աննա Հակոբյանը:

Հասարակությունը մեզ շատ լավ է ճանաչում եւ մարդկանց հնարավոր չէ ծախել մեր մասին կեղծ ինֆորմացիա, ասել է Աննա Հակոբյանը:

Loading...

«Ովքեր Ֆեյսբուքում այդ շարժը ղեկավարում են, նախկին իշխանություններից, իրենց ուզում եմ ասել՝ պինդ մնացեք: Նրանք հազար հոգով Ֆեյսբուքում մեր մասին լուրեր են տարածում, բայց 100 հազարի տպավորություն են ստեղծում: Ես հասկանում եմ, որ իրենց նկատմամբ քրեական գործեր են ընթանում, բայց դա պատճառ չէ այս աստիճանի իջնելու: Կյանքի ցանկացած իրավիճակում կարող են իրենց արժանապատիվ պահել, բայց դա արժանապատիվ պահվածք չէ: Այդ գինը, որ իրենք կարող է բանտ գնան, դա այնքան սարսափելի չէ, չարժե, որ անեն այդ բաները: Մարդիկ, որոնք առաջ ինչ էին անում ինձ տեսնելիս, հիմա շրջվում են, եւ ես ասում եմ՝ գոնե առաջվա կեսի չափ ձեզ պահեք: Այդ մարդիկ բարոյական փլատակների են վերածվել: Ես մտածում եմ իրենց ընտանիքների մասին, նրանց ամրություն եմ ցանկանում: Իսկ մեր կյանքի ոճը չի փոխվել, մենք հաճախում ենք նույն վայրերը, ուր առաջ էլ ենք գնացել: Մեր կյանքում ոչինչ չի փոխվել: Մենք գիտենք, որ մեր հայրիկը ժամանակավոր հայտնվել է այդ կարգավիճակում», ասել է Աննա Հակոբյանը:

Загрузка...
Loading...
Загрузка...