Loading...
ԼՐԱՀՈՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լարված իրավիճակ Լոռու մարզում. Սուրբ Հովհաննես մատուռ բարձրացող բազմաթիվ ուխտավորներ ու մի քանի գյուղերի բնակիչներ պատրաստվում են դիմել ծայրահեղ քայլերի

Այսօր՝ մայիսի 31-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզի Սուրբ Հովհաննես մատուռ բարձրացող ճանապարհին:

Loading...

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարետատան որոշման համաձայն՝ այսօրվանից մինչեւ հունիսի 3-ը փակ է մնալու մատուռ տանող ճանապարհը:
Այսօր վաղ առավոտից ուխտատեղի բարձրանալ ցանկացող բազմաթիվ քաղաքացիներ հանդիպել են ոստիկանական հենակետերի, ինչն առաջացրել է նրանց դժգոհությունը:

Բողոքի ալիք են բարձրացրել նաեւ հարակից գյուղերի բնակիչները, ովքեր SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին. «Մենք մատուռի մոտակայքում մոմեր ու հուշանվերներ վաճառելով էինք հացի փող վաստակում, էսօր ոստիկանները եկել են փակել ճանապարհները, ուխտագնացության եկած ուխտավորները մնացել են ճանապարհներին, Հայաստանի տարբեր տեղերից եկել են, որ մոմ վառեն, դրել փակել են Սուրբ տանող ճանապարհները, չեն թողնում: Մենք մեր հացի փողը դրանից էինք աշխատում…»:

Loading...

Մանրամասները՝ այստեղ։

Загрузка...
Loading...
Загрузка...