Loading...
ԼՐԱՀՈՍ ՍՊՈՐՏ

Մեսսի. Ֆուտբոլը, ինչպես ամբողջ կյանքը, այլևս երբեք առաջվանը չի լինի

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը.

Loading...

«Մեզանից շատերը չեն պատկերացնում, թե աշխարհն ինչպիսին կլինի այս ամենից հետո: Բացի այն, որ այս իրավիճակը մեզ անակնկալի բերեց, շատերի մոտ նաև դժվար ժամանակներ սկսվեցին, քանի որ դա ինչ-որ կերպ ազդեց յուրաքանչյուրի վրա:

Մարդիկ կորցնում են իրենց հարազատներին, ընկերներին, և նույնիսկ չեն կարողանում նրանց հետ նորմալ շփվել: Չկա ավելի վատ բան, քան սիրելիներին կորցնելը: Կարծում եմ՝ սա շատ անարդար է: Ֆուտբոլը, ինչպես ամբողջ կյանքը, այլևս երբեք առաջվանը չի լինի»,- Մեսսիի խոսքերն է փոխանցում AS-ը:

Loading...

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով Իսպանիայի առաջնությունը դադարեցվել է մարտին: Իսպանական ակումբներն արդեն վերսկսել են մարզումներն ու նախապատրաստվում են առաջնության վերսկսմանը, որը նախատեսված է հունիսին:

Загрузка...

«Բարսելոնան» 27 տուրից հետո 58 միավոր է վաստակել և գլխավորում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակը:

Աղբյուր  ArmSport.am

Loading...
Loading...
Загрузка...