Loading...
ԼՐԱՀՈՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Մեյմանդարում» կորոնավիրուս չի եղել, ով տենց բան ա ասում, գլուխը պատին ա տվել». շուկայում դեմ են պարետի որոշմանը

Հիմա, որ մեր ապրանքը փչացավ, Նիկոլը կտա՞ մեզ էդ փողը, չի տա: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, Արմավիրի մարզի «Մեյմանդարի» շուկայում բողոքի ակցիայի ժամանակ ասաց գյուղացիներից մեկը՝ բողոքելով շուկան 24 ժամով փակելու որոշման դեպ:

Loading...

Նշենք, որ որոշումը պայմանավորված է կորոնավիրուսի դեպ պայքարով:

«Թող Նիկոլը գնա բանկերին ասի՝ զրոյացրեք էդ մարդկանց փողը, էս մի օրը թող չաշխատեն: Մենք ոչ մեկի հետ խնդիր չունենք, ոչ մեկը մեզ թշնամի չի,. մենք ուզում ենք մեր քրտինքը ծախենք, մեր ընտանիքը պահենք: Մեր շուկայում կորոնավիրուս չի եղել, ով տենց բան ա ասում, գլուխը պատին ա տվել: Վատ մարդուն վիրուս կպնելու ա, հենց իրանց կպնելու  ա: Տունն էլ պախկվեն, կպնելու ա»,-ասաց գյուղացիներից մեկը:

Loading...

Իշխանության ներկայացուցիչը վերցրեց բարձրախոսն ու ասաց. «Կա պարետի որշում, բոլորդ գիտեք, թե ինչ է կատարվում ամբողջ աշխարհում: Մահերն էլ գիտեք, թվերն էլ գիտեք: մենք պարտավոր ենք մի օրով՝ 24 ժամով շուկան փակել՝ ախտահանելու համար: Ես խնդրում եմ, էսօր շուկան աշխատում է, բայց վաղը առավոտյան ժամը 10-ից մինչեւ հաջորդ օրը ժամը 10-ը շուկայում պետք է արվի ախտահանում: Էսօր ձեր ապրանքը վաճառեք, վաղը ապրանք չբերեք Էդ հերյուրանքները, թե իբր Արտաշատի շուկայի համար են փակում, սուտ է: Շուկան վաղը չէ մյուս օրը առավոտից բաց ա լինելու: Սա է վիճակը»:

Загрузка...

Արմավիրի մարզի ոստիկանության պետ, գնդապետ Արամ Հովհաննիսյանն իր հերթին ասաց. «Պարետն ընդառաջ գնալով, թույլ է տվել այսօր վաճառել, բայց վաղը առավոտյան 24 ժամով փակվելու է շուկան»:

Գյուղացիները դրան նույնպես համաձայն չէին:

Loading...
Loading...
Загрузка...