Loading...
ԼՐԱՀՈՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանրային բոլոր բաց տարածքներում դիմակներ կրելն այսուհետ լինելու է պարտադիր. Ավինյան

Պարետատան նիստին որոշվել է, որ բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս բոլոր հանրային տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր, նիստի ավարտից հետո ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

Loading...

«Բացառություն են կազմելու մինչև վեց տարեկան երեխաները», — ասաց նա։

Ավինյանը նշեց, որ որոշ դեպքեր ուղղակի թողնված են բանական մոտեցմանը։

Loading...

«Ես կարծում եմ, որ այս առումով մենք խնդիր պետք է որ չունենանք: Հասկանում եմ, որ այս եղանակային պայմաններում դիմակի կրումը որոշակի անհարամություններ է բերելու, բայց դիմակի կրումը նվազեցնելու է վարակի տարածումը», — ասաց նա։

Загрузка...

Ավինյանը նշեց՝ հնարավորինս փորձում են չդիտարկել սահմանափակումներին վերադառնալու տարբերակը:

Loading...
Загрузка...