Loading...
ԼՐԱՀՈՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օգնենք փրկել Ռազմիկի կյանքը

Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Loading...

Օգնենք փրկել Ռազմիկի կյանքըՍիրելի բարեպաշտ քրիստոնյաներ, ս.թ. մայիսի 13-ի գիշերը դժբախտ պատահարի է ենթարկվել մեր համայնքի արժանի զավակ 22-ամյա Ռազմիկ Ապրոյան (տեղի է ունեցել ավտովթար, նա եղել է վարորդի կողքին), որի հետևանքով նա գանգուղեղի դիմային պատի ոսկորի կոտրվածք, գլխուղեղի բազմակի արյունազեղումներ, երկողմանի կողային մատերի ջարդվածք և թոքերի ջարդվածք վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում (կոմայի մեջ), շնչում է շնչառական ապառատների օգնությամբ, անհրաժեշտ է դեղորայքային բուժում, ըստ անհրաժեշտության վիրահատություններ: Ընտանիքը գտնվում է սոցիալապես ոչ այնքան բարվոք վիճակում և անհրաժեշտ է մեր բոլորի օգնությունը, գիտեմ այս օրերին ազգովի կրում ենք թե՛ հոգեբանական, և թե՜ ֆինանասական դժվարություններ, սակայն սա այն դեպքն է, երբ պետք է համախմբվենք ու թե մեր աղոթքով և թե ֆինանսական միջամտությամբ օգնենք փրկել այս երիտասարդ տղայի կյանքը, ուստի խնդրանքս է, Ձեր հնարավորությունների սահմաներում օգնեք Ռազմիկի ընտանիքին, նրա մայրիկի անունով բացվել է հաշվեհամար, ցանկացողները կարող են դրամական աջակցություն ուղարկել: Կանխավ հայտնում ենք մեր շնորհակալությունը, թող Աստված օրհնի Ձեզ, տեղադրում ենք նաև Ռազմիկի մայրիկի՝ տիկին Գայանեի անունով բացված հաշվեհամարը ՎՏԲ — Հայաստան բանկում:Սա էլ տիկին Գայանեի հեռախոսահամարն է 093273676AMD 16051024139300USD 16051024139301EUR 16051024139302RUR 16051024139303ստացող Ազիզյան Գայանե ՌազմիկիAzizyan Gayane Razmiki

Loading...
Загрузка...