Loading...
ԼՐԱՀՈՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարող է վերադառնանք սահմանափակումների, պարետային ժամ հայտարարենք, ու էլի ընդհատակյա կյանքը շարունակվի. Փաշինյան

Loading...

Այն, որ մենք այսօր որոշում չենք կայացրել պարետային ժամ եւ սահմանափակումների ռեժիմի վերադառնալու վերաբերյալ, դեռ չի նշանակում, որ վաղը այդ որոշումը չենք կայացնելու: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որեւէ որոշում կայացնելուց առաջ մենք պետք է 100 տոկոսով համոզված լինենք, որ այդ որոշումը եւ այդ որոշման կատարման որակը բերելու է որոշակի արդյունքների: Հայաստանում, որտեղ ինձ համար անակնկալ կերպով բացահայտեցինք, որ կա ընդհատակյա կյանք, սկսած ընդհատակյա հարսանիքներից, վերջին զանգերից, խնջույքներից, այլ ռեժիմներում էլ այդ ընդհատակյա կյանքը կարող է շարունակվել նույն տրամաբանությամբ եւ մենք ունենանք նույն խնդիրները»,-ասաց Փաշինյանը:

Loading...

Նա հավելեց, որ վիճակը շարունակում է մնալ բավականին ծանր եւ առայժմ դեռ ծանրանում է. «Բայց ես հավատում եմ, որ մենք մեր անհատական վարքագծով կարող ենք փոխել իրավիճակը»:

Загрузка...
Loading...
Загрузка...