Loading...
ԼՐԱՀՈՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պարետի որոշմամբ՝ 24 ժամով արգելվել է 12 տնտեսվարողի գործունեությունը, այդ թվում «Երեւան Սիթիի»

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 24 ժամով արգելվել է Երևանի և մարզերի 12 տնտեսվարողի գործունեությունը:

Loading...

Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի մայիսի 5-ի N 1333-Ա, N 1322-Ա, N 1325-Ա, N 1347-Ա, N 1346-Ա, 2020 թվականի մայիսի 7-ի 1359-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի մայիսի 11-14-ը իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

Loading...

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի

Загрузка...

(հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝

1) «Սիթի» ՍՊԸ, ք․ Երևան, Տիգրան մեծի 10․

Loading...

2) «Խաչիկ Խաչատրյան» Ա/Ձ, ք․ Երևան, Ագաթանգեղոսի փողոց 7 շենք, թիվ

285 տարածք.

3) «Արսեն Ավետիսյան» Ա/Ձ, ք․ Երևան, Շենգավիթ թաղամաս բագրատունյաց 13

112.

4) «Արմինե և Անի» ԱԿ, Արարտի մարզ, գ․ Հայանիստ, Բժշկյանց 2․

5) «Գոլդեն ֆլոր» ՍՊԸ, ք․ Վաղարշապատ, Աշտարակի խճուղի․

6) «Քլարիսա Ամիրխանյան» Ա/Ձ, ք․ Վաղարշապատ, Բաղրամյան 57․

7) «Զոյա Սարգսյան» Ա/Ձ, ք․ Վեդի Գայի 2/3/.

8) «Արմեն Շահինյան» Ա/Ձ, ք․ Արմավիր, 5-րդ փողոց, 1-ին շենք․

9) «Չիմեգ» ՍՊԸ, ք․ Արտաշատ, փողոց Օգոստոսի 23, շ․ 74/7․

10) «Լև-քինգ» ՍՊԸ, ք․ Արտաշատ փողոց Օգոստոսի 23, շ․ 23/49ա.

11) «Շուշան Հովհաննիսյան» Ա/Ձ, ք․ Արտաշատ փողոց Օգոստոսի 23, շ․ 15/1․

12) «Մարինե Հակոբյան» Ա/Ձ, ք․ Արտաշատ փողոց Օգոստոսի 23, շ․ 23/2:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Loading...
Загрузка...