Loading...
ԼՐԱՀՈՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ 4 անձ տեղափոխվել է հիվանդանոց

Կոտայքի մարզում այսօր՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Shamshyan.com-ը հաղորդում է, որ Ժամը 11:00-ի սահմանում Աբովյան քաղաքից դեպի Արզնի տանող ճանապարհահատվածին բախվել են Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 65-ամյա Սամվել Չ.-ի վարած Mercedes մակնիշի 35 FN 854 համարանիշի և Մրգաշեն գյուղի բնակիչ, 40-ամյա Արթուր Ա.-ի վարած Audi մակնիշի 36 ՏQ 576 համարանիշի ավտոմեքենաները: 

Loading...

Վթարի հետևանքով 2 վարորդներն ու Audi-ի ուղևորներ, Մրգաշեն գյուղի բնակիչներ, 33-ամյա Սարգիս Ա.-ն և 36-ամյա Սոֆիա Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Loading...
Загрузка...