Loading...
ԼՐԱՀՈՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեւանում մի խումբ քաղաքացիների վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ. վնասվել է KIA մակնիշի ավտոմեքենա

Քիչ առաջ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել եւ կրակոցներ են հնչել Երեւանում:

Loading...

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան 175 շենքի բակում կրակոցներ են հնչել:

Վիճաբանություն կատարելու եւ կրակոցներ արձակելու կասկածանքով տաք հետքերով դեպքի վայրում բռնել ու վնասազերծել են մի քաղաքացու, ով կասկածվում է նաեւ կրակոցներ արձակելու մեջ:

Loading...

Կրակոցի հետեւանքով վնասվել է բակում կայանված KIA մակնիշի ավտոմեքենան:

Загрузка...

Այս պահին դեպքի վայրում աշխատում է հետաքննչական խումբը: Փաստի առթիվ էլ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Loading...
Загрузка...