Loading...
ԼՐԱՀՈՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կասկադյորական վթար Արմավիրի մարզում. Mercedes-ը մխրճվել է տան մեջ՝ փլուզելով պատերն ու առաստաղը. կա վիրավոր (ֆոտո)

Արմավիրի մարզում, այսօր՝ մայիսի 29-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։30-ի սահմաններում Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Գարիկ Գրիգորյանը իր վարած Mercedes մակիշի ավտոմեքենայով Փարաքար գյուղի Երեւանյան փողոցում դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մխրճվել թիվ 65 տան տարածք։

Loading...

Shamshyan.com-ի   հաղորդմամբ, վթարի հետեւանքով Գ. Գրիգորյանը մարմնական վնասվածքերով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Բախման հետեւանքով փլուզվել է բնակչի խոհանոցի պատը, առաստաղը, վնասվել է մեծ քանակի գույք, այդ թվում՝ կենցաղային։ Ժամանել է ոստիկաններ եւ ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։

Loading...
Loading...
Загрузка...