Loading...
ԼՐԱՀՈՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության զորքերի զորամասի դիմաց, բախվել են Opel-ները. 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 21:40-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության զորքերի զորամասի դիմաց, բախվել են 29-ամյա Սարո Մանուկյանի վարած Opel Astra մակնիշի 77 PR 787 համարանիշի և 36-ամյա Էդգար Աբրամյանի վարած Opel Vectra մակնիշի 30 OՏ 871 համարանիշի ավտոմեքենաները:

Loading...

Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց ավտոմեքենաներից դուրս են բերել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:  Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Loading...
Загрузка...