ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ դեպք Երևանում. 19-ամյա զինվորն արձակուրդից հետո հրաժարվում է վերադառնալ զորամաս. Shamshyan.com

Հունիսի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Աջափնյակ վարչական շրջանից զինվորական ծառայության մեկնած 19-ամյա Նարեկ Ս.-ն զորամասից օրինական արձակուրդ է ստացել և եկել տուն: Այսօր լրացել է նրա արձակուրդի ժամկետը և նա պետք է վերադառնար զորամաս: Սակայն նա հրաժարվել է զորամաս վերադառնալ՝ ծնողներին հայտնելով, որ եթե գնա զորամաս, ապա իր կյանքին […]

ՍՊՈՐՏ

Անհետացել է Շվեյցարիայի կանանց հավաքականի ֆուտբոլիստը. նրան փնտրում են ջրասուզակները

Շվեյցարիայի կանանց ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստ, «Յանգ Բոյզի» ավագ Ֆլորիանա Իսմաիլին անհետ կորած է: 24-ամյա շվեյցարուհին ընկերուհու հետ շաբաթ օրը հանգստացել է Կոմո լճի մոտակայքում: Աղջիկները մոտորանավակ են վարձել ու կեսօրից հետո ափից նավարկել են 700 մետր հեռու, որտեղ խարիսխ են գցել ու հանգստացել արևի տակ: Ինչպես հայտնում է Armsport-ը, 2 ժամ անց Իսմաիլին ցատկել է ջուրը […]

ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ

Փոքր որդուս անունը Միքայել է, ու պատահական չէ, որ այս թևնոցն էլ կոչել ենք Միքայել

Փոքր որդուս անունը Միքայել է, ու պատահական չէ, որ այս թևնոցն էլ կոչել ենք Միքայել ))  Ըստ Աստվածաշնչի ՝ Միքայել հրեշտակապետը հրեշտակներից բաղկացած զորքերի Առաջնորդն է, ով Աստվածաշնչում միշտ հիշատակվում է որպես չարի դեմ պայքարող ուժ: Հրեշտակի պատկերը ոգեշնչված է Էջմիածին Մայր Տաճարի հյուսիսային զանգակատան առաստաղին նկարազարդված որմնանկարից։ Հրեշտակների պատկերները ոգեշնչված են միջնադարյան հայկական մանրանկարչությունից և […]

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ավստրալիայում գրիպի հետևանքով ավելի քան 200 մարդ է մահացել

Տարեսկզբից Ավստրալիայում 228 մարդ է մահացել գրիպից, ևս 100 000-ը վարակվել են հիվանդությամբ: Այս մասին հայտնում է news.ru-ն՝ նշելով, որ անցյալ տարի գրիպով վարակվելու շուրջ 59 000 դեպք է գրանցվել: Ավստրալիական բժշկական ասոցիացիայի խորհրդի ղեկավար Ռիչարդ Քիդի խոսքով՝ հիվանդության գագաթնակետը կարող է դիտվել հուլիս-սեպտեմբեր ամիսներին: Թեև 11 մլն մարդ պատվաստում է անցել, գրիպի բռնկումն այնուամենայնիվ տեղի […]

ԼՐԱՀՈՍ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունիսի 30-ի ցերեկը, հուլիսի 1-ին շրջանների զգալի մասում, հուլիսի 2-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Հուլիսի 2-ի ցերեկը, հուլիսի 3-5-ը սպասվում է առանց տեղումներ եղանակ: Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ից հուլիսի […]

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանում 20-ամյա տղան դանակահարել է 24-ամյա երիտասարդին՝ իմանալով, որ անչափահաս քույրը «քնել» է նրա հետ ու հղիացել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող նստավայրում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ավարտվել է Արշակ Ս.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը: 1998 թվականին ծնված Արշակ Ս.-ին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի դեկտեմբերի 21-ի կեսօրին 20-ամյա Արշակը, տևական բացակայությունից […]

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հարիֆ չլինեք. դրանք սովորական մայմունություններ են». Քրիստ Մանարյան

Ռեժիսոր, սցենարիստ, երգահան Քրիստ Մանարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «էրդողանը գնում ա Ճապոնիա՝ Արա Գյուլերի ցուցահանդեսի ժապավենը կտրելու, ստամբուլի նոր քաղաքագլուխը ջերմ ա խոսում հայերի ու հայկական ճարտարապետության մասին…հարիֆ չլինեք, հայեր, դրանք սովորական թուրքական մայմունություններ են, միակ իրականությունը՝ առաջիկա մեծ, ծանր պատերազմ, պիտի ջնջխենք դրանց: Ես չեմ հորինել, զինվորականներն են ասում, ինքներդ ձեզ չխաբեք, դա […]

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Nissan Lafesta-ն դուրս է եկել ճանապարհից, բախվել հսկայական քարերին ու հայտնվել ձորում

Այսօր՝ հունիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Nissan Lafesta մակնիշի 35 GA 737 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում, դեպի Վանաձոր ընթանալիս, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր հսկայական քարերին բախվելով՝ հայտնվել ձորում՝ քարերի վրա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, […]

ԼՐԱՀՈՍ

Արենի համայնքում արջը որս է արել բակերում, վնասել 9 ճագար, հավի 7 ճուտ, 5 բադ. ԱԻՆ

Հունիսի 29-ին, ժամը 10:44-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 10:42-ին Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արփի բնակավայրի 2-րդ փողոցի թիվ 6/2 տան (սեփականատեր՝ Ա.Խ.) բակում արջը վնասել է 4 ճագարի, 7 հավի ճտի, 5 բադի: Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին, Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց […]

ՍՊՈՐՏ

Մինսկ-2019. Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպական խաղերի չեմպիոն

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) դարձավ Եվրոպական խաղերի չեմպիոն։ Մինսկում (Բելառուս) ընթացող երկրորդ Եվրոպական խաղերի 97 կգ քաշային կարգի եզրափակչում Արթուր Ալեքսանյանը մրցեց Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրաբովիկի հետ: Մեր մարզիկը վստահ հաղթանակ տարավ՝ 5-0: Կիսաեզրափակչում մեր ըմբիշի մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գոլովինն էր, որին Արթուրը հաղթեց 3-1 հաշվով։