ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Գիտնականներն առաջարկել են ծխելու դեմ պայքարի նոր մեթոդ

Սթիրլինգի համալսարանի (Մեծ Բրիտանիա) հետազոտողներն առաջարկել են ծխելու դեմ պայքարի նոր մեթոդ: Գիտնականների կարծիքով՝ ծխելու վնասի մասին նախազգուշացումը արժե տեղադրել յուրաքանչյուր ծխախոտի վրա: Համապատասխան պիլոտային ծրագիրը, որի շրջանակում ծխախոտների վրա կլինի «Ծխելը սպանում է» գրառումը, նախատեսվում է իրականացնել Շոտլանդիայում եւ Կանադայում: Սոցիալական մարքեթինգի հարցերով մասնագետների խումբն ավելի վաղ այս քայլի արդյունավետությունը գնահատել էր Էդինբուրգում եւ […]

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գիտնականները Նապաստակի համաստեղությունում էկզոմոլորակի մոտ «ֆանտաստիկ» հրաբխային արբանյակ են հայտնաբերել

Նապաստակի համաստեղությունում Երկրից 550 լուսային տարի հեռավորության վրա գտնվող WASP 49-b էկզոմոլորակը, հնարավոր է, հրաբխային արբանյակ ունի, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Այն պատված է եռացող լավայով եւ նման է ռեժիսոր Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմներ» կինոսագայից Մուստաֆար մոլորակին: Նման եզրակացության է եկել Բեռնի համալսարանի ղեկավարության ներքո աշխատող գիտնականների միջազգային խումբը: Այդ մասին նրանք պատմել են The Astrophysical Journal […]

քաղաքականություն

«Քայլում ես, աղբը վրադ է գալիս». Անի Սամսոնյան (ֆոտո)

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը իր ֆեյսբուքյան էջում քննադատել է քաղաքապետարանին` քաղաքում աղբահանության խնդիրները չլուծելու համար: «Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality աղբանոց է քաղաքը: Քայլում ես, աղբը վրադ է գալիս: Ինչ որ ճգնաժամ էիք հաղթահարել, թե՞ ոնց: Իսկ չարդարացված ամբիցիաներով քաղաքին տեր դառնալու ձեր ներսի ճգնաժամը հաղթահարեցի՞ք»,- գրել է նա եւ մի քանի […]

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պարզվել է Գյումրու աղբավայրում մահացած հայտնաբերված 1 տարեկան երեխայի ինքնությունը, մայրը բերման է ենթարկվել․ Ոստիկանություն

Օգոստոսի 31-ին ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրիի քաղաքային աղբանոցում քաղաքացիները հայտնաբերել են երեխայի դի։ ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը աղբանոցում հայտնաբերել էր 1 տարեկան աղջիկ երեխայի դի՝ ձեռքերն ու ոտքերը փաթաթված կպչուն ժապավենով։ Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, պարզվել է երեխայի ինքնությունը:  Ժամը 19-ի սահմաններում Գյուրիի […]

ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ

«Իսպանիան հիմնականում ծովափնյա հանգստի վայրերով է հայտնի»․ Տաթեւիկ Ադումյանի լուսանկարը՝ հանգստից

Սերիալային դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը առանձնանում է հայկական շոու-բիզնեսում իր՝ ոճի յուրահատուկ ընկալմամբ ու մշտապես փորձարկումներ անելու պատրաստակամությամբ: Նա թերեւս առաջիններից էր, ով վարսերին վարդագույն երանգ հաղորդեց ու փորձեց աֆրիկյան հյուսքերը, որոնք պարզապես գրավեցին հայ աղջիկների սրտերը: Տաթեւիկն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է գրավիչ կերպարում։ Լուսանկարում Տաթեւիկը կրում է սեւ, մարմինն […]

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գյումրիում աղբամանում 1,5 տարեկան աղջիկ երեխայի դի է հայտնաբերվել.News.am

Գյումրու Բուլվարային թաղամասում` աղբարկղի մեջ, այսօր` 14:00-ի սահմաններում մոտ 1.5 տարեկան աղջիկ երեխայի դի է հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Նա նշեց, որ երեխայի մարմնի վրա արտաքինից բռնության հետքեր չեն եղել, միայն ձեռքերին եւ ոտքերին կպչուն ժապավեններ են եղել: Դատախազը հավելեց, որ քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում, դիակի դատաբժշկական փորձաքննություն է […]

ՍՊՈՐՏ

Օզբիլիսը տեղափոխվում է Փյունիկ. Տարխանովը հաստատել է

Armsport.am-ը գրում է․ Ռուսաստանցի մասնագետ Ալեքսանդր Տարխանովը, որը մարզում է «Փյունիկը», Sport24-ի հետ զրույցում հաստատել է, որ «Սպարտակի» նախկին կիսապաշտպան Արազ Օզբիլիսը հանդես կգան երևանյան թիմում: Մարզիչը նաև խոսել է թիմի նորեկ՝ Ռուսատանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Սիչյովի մասին: «Սիչյովին կհայտագրենք առաջնության համար։ Տեսնենք, թե ինչպես է նա մարզվելու և խաղալու։ Արդյոք նա կարող է […]

ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ

Լիլի Մորտոն հղի՞ է․ հետեւորդների հետաքրքրությունը շարժել է հայտնի շիկահերի եւ նրա սիրելիի նոր լուսանկարը

Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն չի վախենում քննադատություններից ու իր մասին բացասական մեկնաբանություններից, ընդհակառակը՝ նա գրեթե ամեն օր միկրոբլոգի իր էջի կրքոտ լուսանկարների շարքը համալրում է նորերով` ցուցադրելով մարմնի փարթամ եւ անթերի կառուցվածքը: Դիզայներ, դերասանուհի, մոդել Լիլի Մորտոն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է սիրելիի հետ։ Հրապարակված կադրն արված է լողափին։  Լիլին կրում է […]

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վրաստանում տեղի ունեցած վթարից տուժել է 18 ՀՀ քաղաքացի. նրանցից 4-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի վթարի հետևանքով ընդհանուր առմամբ տուժել է 18 հայ, որից 2-ը մահացել են։ Վերջին տվյալները հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։ Վրաստանի տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 7 քաղաքացի, որից 4-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 3-ը՝ բավարար։ Նրանցից 9-ը ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս են գրվել։ Առողջապահության նախարարությունը շարունակում է կապի […]

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել, կա 2 զոհ և 19 տուժած

Այսօր ժամը 3:00-ի սահմաններում Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին վթարի է ենթարկվել։ ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ըստ նախնական տվյալների՝ կա 2 զոհ և 19 տուժած: Տուժել են ՀՀ քաղաքացիներ: Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը նշված վթարից տեսանյութ է հրապարակել: Այն ներկայացնում ենք ստորև: