ԼՐԱՀՈՍ քաղաքականություն

ՌԴ-ն աջակցում է ԵԱՀԿ գործունեությանը՝ ԼՂ հակամարտության կարգավորում որոնելու հարցում․ Լավրով

Ռուսական կողմն աջակցում է ԵԱՀԿ գործունեությանը՝ ԼՂ հակամարտության կարգավորման որոնման հարցում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ գերատեսչության կայքում հեռարձակված մամլո ասուլիսի ժամանակ։   «Մենք աջակցում ենք ԵԱՀԿ գործունեությանը մերձդնեստրյան կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ պայմանավորվածություններ փնտրելու հարցում»,-ասել է Լավրովը՝ Մոսկվայում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ բանակցությունների ավարտին։ ՌԴ ԱԳ նախարարն անդրադարձել […]

ԼՐԱՀՈՍ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հիանալի հաղթանակ էր հայ ժողովրդի համար

«Երեկ հիանալի հաղթանակ էր հայ ժողովրդի համար, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը», — հրապարակմանը կից գրել է հեռուստաաստղը։

ԼՐԱՀՈՍ քաղաքականություն

Վենետիկից պետք է գան ինձ համոզեն, որ ոտքերս մեկնեմ, պառկեմ, կնոջս ասեմ՝ գնա աշխատի, արի ինձ պահի՞. Գեւորգ Պետրոսյան

Ասում են վաղը Վենետիկի հանձնաժողովից գալու են ձեզ համոզեն, որ Ստամբուլյան կոնվենցիան դրական է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: «Ասում է՝ ընտանիքում սոցիալական դերերի կարծրատիպերը պետք է փոխվեն: Այսինքն Վենետիկից պետք է գան ինձ համոզեն, որ իմ տան մեջ ես ոտքերս մեկնեմ, պառկեմ, կնոջս […]

ԼՐԱՀՈՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Մերսեդեսն» ու «Պորշը» «դրիֆթել են» Մոնթե Մելքոնյանի փողոցում. ոստիկանությունը տեսանյութ է տարածել

Հոկտեմբերի 30-ին ճանապարհային ոստիկանության մայրաքաղաքը սպասարկող 1-ին սպայական գումարտակի ծառայողները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «Մերսեդես» եւ «Պորշ» մակնիշի երկու մեքենա: Ոստիկանությունից  հայտնում են, որ այդ մեքենաների վարորդները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով երթեւեկության մյուս մասնակիցների նկատմամբ, Երեւանի Մոնթե Մելքոնյան փողոցում, մեքենաներով, այսպես ասած՝ «դրիֆթել» են՝ վտանգելով երթեւեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Վարորդները ենթարկվել են […]

ԼՐԱՀՈՍ քաղաքականություն

Փաշինյանն ու Մեդվեդևը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են առևտրատնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հեռախոսազրույցում քննարկել է հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների արդիական հարցերը։ «Որպես 2019թ. հոկտեմբերի 25-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի շրջանականերում տեղի ունեցած զրույցի շարունակություն՝ Փաշինյանն ու Մեդվեդևը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների արդիական հարցերը», — հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։ Հոկտեմբերի 25-ի հանդիպմանը ՌԴ վարչապետը նշել էր, որ երկու […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԼՐԱՀՈՍ

Հավելյալ 19 միլիոն դրամ՝ անվասայլակներ և լսողական սարքեր գնելու համար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերաբաշխում է իրականացրել իր բյուջեում՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն» ծրագրի շրջանակներում տրամադրվող անվասայլակների գնման համար նախատեսված հավաստագրւմների քանակն ավելացնելու համար: Դրա փոխարեն որոշ աջակցող միջոցների քանակը պակասացվել են: Ըստ այդմ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար անվասայլակներ և լսողական սարքեր գնելու նպատակով հավելյալ 19 միլիոն դրամ հատկացվեց։ Նման որոշում այսօրվա նիստին […]

ԼՐԱՀՈՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի տարածքում ծուխ է նկատվել

Քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի տարածքում, մոտավորապես, ճաշարանի հատվածում մոտ մեկ ժամ առաջ ծուխ է նկատվել։ «Ժամանել է ԱԻՆ համապատասխան ծառայությունը, խնդիրը վերացված է։ Միջադեպը չի ազդել քաղաքապետարանի բնականոն աշխատանքի վրա, ընդհատումներ կամ առավել ևս, տարհանում չի եղել, ներկայումս էլ քաղաքապետարանն աշխատում է սովորական ռեժիմով», — իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

ԼՐԱՀՈՍ քաղաքականություն

«Հա, Սերժ Ազատի՛չ, խոսիր-խոսիր, ավելի հաճախ խոսիր». Ալեն Սիմոնյան

Սերժ Սարգսյանը, ով հեռացավ նաեւ այն պատճառով, որ ասաց` էլ վարչապետ չի լինելու, հետո եղավ, ով որոշում կայացրեց ինքն իրեն կառավարական ամառանոցը նվիրելու, հետո ետ վերադարձրեց, ով մեկ գիշերվա մեջ մտավ ԵՏՄ` ասում է, որ ինքը որոշում փոխող չէ, հետո ասում է, որ զրույց է ունենալու հասարակության հետ շուտով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել […]

ԼՐԱՀՈՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեւանի կենդանաբանական այգում շները կերել են 3 կենգուրուների

Ս.թ հոկտեմբերի 31-ի լույս առավոտ, ժամը 05:00-ի սահմաններում Երևանի կենդանաբանական այգու տարածք են ներթափանցել  թվով 5-6 թափառող շներից բաղկացած ոհմակ, ամենայն հավանականությամբ քաղաքի Նոր Նորք զանգվածից, հայտնեցին Երևանի կենդանաբանական այգուց։ Ոհմակի հարձակման արդյունքում գրանցվել է Երևանի կենդանաբանական այգում պահվող թվով 3 կարմրավիզ կենգուրուների անկում, թեպետ  շներից 3-ին հաջողվել է բռնել և առանձնացնել: Կենդանաբանական այգու անձնակազմը […]

ԼՐԱՀՈՍ քաղաքականություն

Մաշված գույքը փոխարինելու համար վարչապետի աշխատակազմին ավելի քան 37 միլիոն դրամ հատկացվեց

Գործադիրի այսօրվա նիստում որոշում կայացվեց կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կարողությունների զարգացման և տեխնիկական հագեցվածության ապահովման (մեքենաներ և սարքավորումներ, արտադրական ու տնտեսական գույք, գործիքներ և այլ հիմնական միջոցներ) նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին հատկացնել 37 միլիոն 964 հազար դրամ: Որոշման նախագծում, որը ներկայացրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, […]