ԼՐԱՀՈՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բանակը բոլոր առաջնահերթությունների առաջնահերթությունն է.վարչապետ Փաշինյանն այցելել է ՊԲ սահմանապահ դիրքեր (ֆոտո)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է պաշտպանական բանակի հյուսիսային հատվածի սահմանապահ դիրքեր: Վարչապետ Փաշինյանին եւ նախագահ Սահակյանին ուղեկցել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը եւ ԱՀ Պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանը: Սահմանապահ դիրքերում Նիկոլ Փաշինյանին եւ Բակո Սահակյանին զեկուցել են առաջնագծում առկա վիճակի, սահմանապահ դիրքերում վերջին […]

ԼՐԱՀՈՍ ՄՇԱԿՈՒՅԹ

«Ռեժիսոր Փարաջանովն ամբողջ կյանքում նախանձել է խելացիներին եւ տաղանդավորներին». «Էքսպրես գազետա»

«Նոր սովետական ալիքի» եւ պոետիկ կինեմատոգրաֆի ականավոր հիմնադիր, ռեժիսոր Սերգեյ Փարաջանովն աշխարհին հայտնի դարձավ «Մոռացված նախնիների ստվերները» (1965) եւ «Նռան գույնը» (1968) ֆիլմերից հետո, որտեղ միահյուսվել են պոեզիան, նկարչությունը: Սակայն ոչ պակաս հետաքրքիր են Փարաջանովի կոլաժներն ու նկարները, որոնցում նա պատկերել է այն, ինչ ժամանակի ընթացքում հայտնվել է էկրանին: Հատկապես դրանցից շատերը ստեղծվել են ռեժիսորի […]

ԼՐԱՀՈՍ ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ

«Ահավոր հոգնած»․ Մարիամ Մելիքյան

Մարիամ Մելիքյանը միկրոբլոգի իր էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացրել է քնքուշ կերպարում։ Հրապարակմանը կից դերասանուհին գրել է․ «Ահավոր հոգնած»։

ԼՐԱՀՈՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Չորս ամիս ապրելով Երևանում՝ ես զգացի, որ այնքան էլ առողջ չեմ. Լապշին

Հայաստանում օնկոլոգիական եւ սիրտ-անոթային հիվանդություններն այսօր շատ տարածված են էկոլոգիական վատ վիճակի պատճառով, իսկ երկրի իշխանությունները ոչինչ չեն անում, որպեսզի գոնե ինչ-որ կերպ փոխեն իրավիճակը. երկրում շարունակում են ներկրել օգտագործված մեքենաներ եվրոպական աղբատեղիներից, աղբավերամշակման գործարան դեռեւս չկա, իսկ լեռնահանքերը եւ պղնձաձուլական կոմբինատները աղտոտում են օդն ու հողը. աս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հայտնի բլոգեր եւ ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը։ «Հայ բարեկամներ, իսկ կարելի է՝ ես քննադատեմ Հայաստանը, ավելի ճիշտ՝ երկրի իշխանություններին։ Ապրելով Երեւանում չորս ամիս՝ ես զգացի, որ այնքան էլ առողջ չեմ։ Չէ, փառք Աստծո, ոչ մի վատ բան տեղի չունեցավ. կաթված չստացա, ձեռք ու ոտքս չկոտրեցի։ Բայց շատ վատ էկոլոգիայի պատճառով ինձ վատ էի զգում։ Այդքան հաճախ երբեք չեմ հիվանդացել տարբեր մանրմուրն հիվանդություններով, ինչպես Երեւանում։ Եվ հետո՝ ավելի հաճախ էի հոգնում՝ առանց որեւէ պատճառի, եւ դադարեցի քնել գիշերները, թեեւ 8-9 ժամ քնում էի։ Ես զգում էի, որ մի քիչ էլ, ու կսկսեմ լուրջ հիվանդանալ ինչ-որ բանով։ Պատճառը ո՞րն է։ Կասեք՝ դե քառասուն տարեկան ես, ծերանում ես։ Հիմարություն։ Իսրայելում կամ Եվրոպայում ես ինձ հիանալի եմ զգում։ Ամեն բան էկոլոգիայի մեջ է։ Երեւանը 2018 եւ 2019 թվականներին մտավ աշխարհի ամենաաղտոտված քաղաքների տասնյակ Համաշխարհային բանկի վարկածով, այնպիսի քաղաքների հետ, ինչպիսին են Դաքան (Բանգլադեշ) Կինշասան (Կոնգո) եւ Ջակարտան (Ինդոնեզիա)։ Երեւանը մտել է նաեւ կյանքի համար ամենավտանգավոր քաղաքների տասնյակ՝ օնկոլոգիայով հիվանդացության առումով, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վարկածով»,- գրել է բլոգերը։ Պատճառներն, ըստ բլոգերի, չորսն են. «1. Երեւանում սարսափելի կեղտոտված է օդը հարյուր հազարավոր հին մեքենաների պատճառով, որոնք երկիր են բերվում եվրոպական աղբատեղիներից։ Վերահսկման ոչ մի ֆիլտր արտանետումների համար չկա, ոչ ոք չի հետեւում դրանց տեխնիկական վիճակին։ Երեւանցիները տարեկան տասնյակ հազարավոր տոննա ամենավնասակար միկրոտարրեր են շնչում, որոնք նպաստում են քաղցկեղի եւ կաթվածի առաջացմանը։ 2. Երեւանում (եւ առհասարակ Հայաստանում) չկա որեւէ գործարան, որը աղբ կվերամշակեր։ Երեւանում մի քանի աղբավայր կա, դրանք գրեթե բոլորը քաղաքի հարավարեւմտյան մասում են, Նուբարաշենի մոտ եւ Շենգավիթ ու Մալաթիա-Սեբաստիա շրջաններում։ Այնտեղ հարյուր հազարավոր տոննա աղբ փտում է, թունավորում օդը։ Իսկ երբ քամիներ են փչում, ապա թույնը փոշու եւ գարշահոտության տեսքով տարածվում է ողջ քաղաքում։ Այդ թունավոր փոշին ամենուր է՝ բնակարաններում, մեր հագուստին, ուտելիքում, բայց որ ամենավատն է՝ մեր թոքերում։ 3. Լեռնարդյունահանման հանքերը եւ պղնձաձուլական կոմբինատներն Ալավերդիում, Ախթալայում, Քաջարանում եւ Ագարակում։ Բարոյապես հնացած սարքավորումների, որոնք չեն արդիականացվել խորհրդային ժամանակներից եւ թունավոր արտանետումների վերահսկողությունն արհամարհելու պատճառով այնտեղ աղետալիորեն բարձր է օդի ու հողի աղտոտվածությունը։ Ինչից մարդիկ թունավորվում են ոչ միայն օրգանիզմի համար վտանգավոր փոշին շնչելով, այլեւ շնորհիվ բանջարեղենների եւ մրգերի, որոնք աճում են էկոլոգիական աղետի գոտում։ 4. Երեւանում կտրել են գրեթե ամբողջ կանաչությունը։ Ես հասկանում եմ, եղել են դժվար տարիներ, եւ մարդիկ կտրել են այգիներն ու անտառները, որ վառարան վառեն։ Բայց հիմա 2019 թվականն է, ոչ թե 1992-ը։ Անտառները եւ այգիները իրենց մեջ են ներառել թույներն ու փոշին՝ փոխարենը թթվածին տալով։ Իսկ հիմա քաղաքը շրջապատող բլուրները վերածվել են աղտոտված անապատի»,- գրել է Ալեքսանդր Լապշինը։ Նրա խոսքով՝ 35-45 տարեկան իր երեւանցի ընկերների մեջ շատերն են տառապում սրտի, երիկամների եւ թոքերի բազմաթիվ հիվանդություններով։ «Մի քանի մարդ բուժվում է քաղցկեղից, մի երկու ընկեր կաթված է տարել արդեն երեսուն տարեկանում, մյուսները պարզապես շատ հաճախ հիվանդանում են տարբեր հիվանդություններով ու վիրուսներով՝ շատ վատ էկոլոգիայի պատճառով։ Հայաստանում տարեկան գրանցվում է քաղցկեղով հիվանդանալու մոտ 9 հազար դեպք, եւ, տարբեր աղբյուրների համաձայն՝ 20-30 հազար կաթվածի դեպք։ Հայաստանը կաթվածների թվով աշխարհի երկրների առաջին տասնյակում է։ Ինչ վերաբերում է քաղցկեղին, ապա մոտ մեկ երրորդն անհուսալի է։ Այսինքն՝ մեկ տարում Հայաստանի 3 հազարից ոչ պակաս բնակիչ մահանում է քաղցկեղից, եւ սա նույնպես աշխարհում այդ հիվանդությունից մահացության ամենաբարձր ցուցանիշներից մեկն է ընդհանուր բնակչության հաշվարկով։ Ստացվում է, որ ամեն տարի Հայաստանը կորցնում է 3-5 հազար քաղաքացի հիմնականում վատ էկոլոգիայի պատճառով։ Իսկ անկախության տարիներին մենք այդ թիվը բազմապատկում ենք 28-ով եւ ստանում 80 հազար կործանված կյանք։ Սա տասն անգամ ավելի է, քան հանրապետությունը կորցրել է Ղարաբաղյան պատերազմում 1992-1994 թվականներին»,- գրել է բլոգերը։

ԼՐԱՀՈՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բերման է ենթարկվել «Նորագյուղցի Բոգոն».Նա մեքենան վարել է ժամկետանց «գոլդ» համարանիշներով

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները 6-րդ գլխավոր վարչություն բերման են  ենթարկել 2 քաղաքացու: Shamshyan.com-ի հաղորդմամբ, նշված անձինք եղել են Mercedes G500 HOV 555 համարանիշի ավտոմեքենայով եւ կասկածվում են ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ: Աղբյուրի տեղեկություններով՝ այդ անձինք են ՝ Երեւան քաղաքի Նորագյուղ թաղամասի բնակիչ, 53-ամյա Ռուբեն Կոստանյանը եւ Երեւան քաղաքի Թաիրովի փողոցի բնակիչ, […]

ԼՐԱՀՈՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բակո Սահակյանը եւ Նիկոլ Փաշինյանը այցելել են Արցախի հյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներ (ֆոտո)

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 30-ին այցելել են հանրապետության հյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ուղեկցում էին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք:

ԼՐԱՀՈՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ես challenge եմ անում Մեհրիբանին ու Բաքվում հաստատ Կոմիտաս եմ լսելու. Նաիրա Զոհրաբյան

Ես challenge եմ անում Մեհրիբանին ու Բաքվում հաստատ Կոմիտաս եմ լսելու: Այս մասին Instagram-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա, մասնավորապես, նեշ է. «Ադրբեջանի փոխնախագահ, Իլհամի կին Մեհրիբան Ալիեւան խոսել է իր երազանքի մասին ու էդ երազանքը, պարզվում է, Արցախում մուղամ լսելն է: Իհարկե, մեր արտաքին գերատեսչությունը ինչ-որ մի մակարդակով պիտի […]

ԼՐԱՀՈՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եղանակը Հայաստանում. որոշ շրջաններում սպասվում է ձյուն

Հայաստանի տարածքում, նոյեմբերի 30-ի ցերեկն առանձին շրջաններում, դեկտեմբերի 1-2-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ի ցերեկը կբարձրանա 2-3, այնուհետև աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով: Ինչպես հայտնեցին «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-2-ը սպասվում է անձրև: Առաջիկա […]

ԼՐԱՀՈՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

900.000 դրամ` Գյումրիի գլխավոր տոնածառի ձևափոխման համար

Մեկնարկել են Գյումրու գլխավոր եղևնու տեղադրման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրու քաղաքապետարանից, 27 մետր բարձրություն ունեցող տոնածառի համար սոճու ճյուղերը բերվել են  Լոռու մարզից: Այս  տարի  համայնքի  բյուջեից քաղաքի  գլխավոր  տոնածառի  մետաղական կոնստրուկցիայի մոնտաժման, ապամոնտաժման, դեկորների վերանորոգման համար հատկացվել է մոտ 3 մլն դրամ: Այս տարի տոնածառը  նախորդ տարիներից տարբերելու համար Գյումրու ավագանին վերջին նիստի […]

ԼՐԱՀՈՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սև Ուրբաթ առևտրային միջոցառման ընացքում Դալմա մոլլի հարևանությամբ կայանված մեքենաներ են ջադել

Այսօր #ՍևՈւրբաթ առևտրային բոմբ միջոցառման ընացքում Դալմա մոլլի հարևանությամբ կայանված մեքենաներ են ջադել գողության նպատակով: Էս մեքենայից բան չեն գողացել, պատճառել են միայն նյութական վնաս, իսկ ոստիկանությունը վնաս հասցնողին բացահայտելու շանսերը գնահատել է 10%:Էսքանից հետո նոր հարկեր էք ուզում մեր վզին փաթաթեք: Հ.Գ բացի այս մեքենան եվս 5 մեքենայից թալանի փորձ է արվել մարդկանց պատճառելով նյութական վնասներ: […]