ԼՐԱՀՈՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. տեղում մահացած 5-ամյա տղայի ծնողները տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan.com

Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Չանդոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված քրգործը հարուցվել է հունվար 29-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի փաստով: Քննչական բաժինը պարզել […]

ԼՐԱՀՈՍ ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ

Ուժեղ հայ կնոջ վառ կերպար. Սիրուշոն շնորհավորել է Բելլա Քոչարյանի ծննդյան տարեդարձը

Կյանք ու կռիվ տեսած… Ուժեղ հայ կնոջ վառ կերպար

ԼՐԱՀՈՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Պոբեդա»-ի ինքնաթիռը վատ եղանակի պատճառով վայրէջք է կատարել

«Պոբեդա» ավիաընկերության PBD 855 Մոսկվա — Գյումրի B737 ինքնաթիռը վատ եղանակի պատճառով Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելու փոխարեն ժամանել է պահուստային «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, հայտնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։ «Ինքնաթիռում եղել են 177 ուղևորներ, որոնց ավտոբուսով ըստ անհրաժեշտության կտեղափոխեն Գյումրի, իսկ այնտեղ գտնվող 184 ուղևորներին կտեղափոխեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։ PBD856 Երևան Մոսկվա թռիչքը տեղի կունենա […]

ԼՐԱՀՈՍ քաղաքականություն

ՀՀ վարչապետի և ՍԴ նախագահի միջև լարվածությունը հասել է աննախադեպ մակարդակի. ԵԽԽՎ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողները խորը անհանգստություն են հայտնել վարչապետի գրասենյակի և Սահմանադրական դատարանի միջև լարվածությոն կապակցությամբ։ «Մենք շատ անհանգստացած ենք Հայաստանի երկու պետական ինստիտուտների՝ վարչապետի գրասենյակի և Սահմանադրական դատարանի նախագահի միջև լարվածության բարձր մակարդակից։ Վերահսկողությունն ու փոխզսպումը անհրաժեշտ են ցանկացած ժողովրդավարական համակարգում։ Սա ենթադրում է, որ բոլոր ինստիտուցիոնալ լիազորությունները պետք է գործեն […]

ԼՐԱՀՈՍ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իտալիայում արտակարգ դրություն են հայտարարվել կորոնավիրուսի տարածման պատճառով

Իտալիայի նախարարների խորհուրդը երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարել` երկու չինացի զբոսաշրջիկների մոտ նոր տիպի կորոնավիրուսի հաստատվելուց հետո: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Իտալիայի Կիջի կառավարական պալատին: Նշվում է, որ արտակարգ դրության ռեժիմը կտևի 6 ամիս: Բացի այդ Իտալիայի իշխանությունները հիվանդության դեմ պայքարի համար կհատկացնեն 5 միլիոն եվրո: Կառավարությունը տեղեկացրել է, որ իրենց որոշումը […]

ԼՐԱՀՈՍ ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ

Մերի Մակարյանի նոր լուսանկարը 6 ամսական դստեր հետ՝ ԱՄՆ-ից

Դերասանուհի Մերի Մակարյանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել դստեր հետ և մակագրել. «Կյանքը…»: Ամուսնությունից հետո ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանուհին այս շրջանում զբաղված է դստեր՝ 6 ամսական Էլիզայի խնամքով: Դերասանուհին այժմ իրեն նվիրել է ընտանիքին: Նա միշտ նշում է, որ շատ երջանիկ է իր ընտանիքում, իսկ դստեր ծնունդն ավելի ամբողջական է դարձրել նրա երջանկությունը:

ԼՐԱՀՈՍ քաղաքականություն

Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանը հրաժարական է տվել

Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով հայտնել է իր հրաժարականի մասին: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.  «Սիրելի Նուբարաշենցիներ, Այսօր վերջին անգամ դիմում եմ Ձեզ, որպես Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար։ Փետրվարի 1-ից ես թողնում եմ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը՝ իմ դիմումի հիման վրա։ Մեծ գոհունակությամբ և հպարտությամբ կարող եմ նշել, որ […]

ԼՐԱՀՈՍ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սանկտ Պետերբուրգում փլվել է մարզահամերգային համալիրի տանիքը, հայտնվել է փլուզման պահը ցուցադրող տեսանյութը

Սանկտ Պետերբուրգում փլվել է «Петербургский» մարզահամերգային համալիրի տանիքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքային վարչության տարածած հայտարարությանը:  Արտակարգ պատահարը տեղի է ունեցել շենքի ապամոնտաժման ժամանակ: Փլատակների տակ հնարավոր է` աշխատողներ մնացած լինեն: Փլուզման ընդհանուր տարածքը կարող է 25-28 հազար քմ լինել: Դեպքի վայրում աշխատում է 68 փրկարար և 18 միավոր տեխնիկա:  […]

ԼՐԱՀՈՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գեորգի Կուտոյանի այրին դիմել է իրավապահ մարմնին

Հաստատվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ինքնասպանության վարկածը: Քննչական կոմիտեի մամուլի քարտուղարը «Լուրեր»-ին տեղեկացրել է, որ Գեորգի Կուտոյանի այրին դիմել է իրավապահ մարմնին՝ խնդրելով չհրապարակել ինքնասպանության շարժառիթները: Հիշեցնենք, հունվարի 17-ին Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում կինը հայտնաբերել էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ քունքի հրազենային վիրավորումով:

ԼՐԱՀՈՍ քաղաքականություն

«Մենք մրցակիցներ չենք, մենք միայն կարող ենք գովել հայկական կոնյակը». Մոլդովայի վարչապետը՝ Փաշինյանին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալմաթիում այսօր՝ հունվարի 31-ին, հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուի հետ: Հանդիպման մեկնարկին ՀՀ վարչապետը շնորհավորել է Իոն Կիկուին Մոլդովայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: «Իհարկե, մեր երկրների միջեւ առկա են քաղաքական շատ լավ հարաբերություններ: Մեր երկրները ունեն հումանիտար, մշակութային կապերի շատ հարուստ պատմություն, բայց, ցավոք, մենք չենք կարող պարծենալ […]