Loading...
ԼՐԱՀՈՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանը կողմ չէ ռեստորաններ չայցելելու Թորոսյանի կոչին

Այս պահին մեր կոչը մեկն է, պահպանել հակահամաճարակային կանոնները: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ նախօրեին առողջապահության նախարարը կոչ էր արել չայցելել ռեստորաններ, սրճարաններ, որի արդյունքում ռեստորանները հայտնվում են ծանր վիճակում:

Loading...

Փաշինյանը ըստ էության իր անհամաձայնությունը հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ նշելով. «Կանոնների պահպանումը կառավարության միակ պաշտոնական կոչն է: Առողջապահական համակարգի մեր  գործընկերներին մենք պետք է ճիշտ հասկանանք, որովհետեւ նրանք ամիսներ շարունակ աշխատում են գերմարդկային ծանրաբեռնվածության ներքո:

Այսօր համաճարակային իրավիճակի հետ կապված շատ են հնչում առողջապահական համակարգին ուղղված մեղադրանքներ, բայց աուզում եմ ասել, որ համաճարակի տարածման դեմ առողջապահության  համակարագը չէ, որ պետք է պայքարի: Այդ համակարգը պայքարում է տարածմ,ան հետեւանքների դեմ, երբ հիվանդներ են հայտնվում, որոնց պետք է բուժել:  Որքան շատ է հիվանդների թիվը, այնքան  այնքան ավելի ծանրանում է առողջապահության համակարգի գործը, մանավանդ գիտեք, որ հիվանդանոցային տեղերը ավելի շատ ծավալվել են:

Loading...

Հակահամաճարակային կանոնները ռեստորանում կարելի է եւ պահպանել, եւ չպահպանել: Առօրյա կյանքում էլ հնարավոր է եւ պահպանել, եւ չպահպանել»:

Загрузка...
Loading...
Загрузка...