Loading...
ԼՐԱՀՈՍ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՄԱԿ-ը ահազանգում է


ՄԱԿ-ի Համաշխարհային սննդի ծրագրի ներկայացրած վերջին զեկույցի համաձայն Սիրիայի բնակիչները կանգնած են աննախադեպ սովի ճգնաժամի առջև: Միլիոնավոր մարդիկ ավելի են ընկղմվում չքավորության մեջ, այն աստիճանի, որին չեն հասել նույնիսկ վերջին ինը տարիներին շարունակվող ռազմական կոնֆլիկտի ժամանակահատվածում:

Loading...

ՄԱԿ-ի հաշվարկով ավելի քան 9.3 մլն մարդ Սիրիայում այժմ սննդի խնդիր ունի, որոնցից 1.4 մլն ավելացել են վերջին վեց ամիսների ընթացքում: Ռազմական կոնֆլիկտի, համաշխարհային տնտեսության անկայունության, Լիբանանի տնտեսության անկման, որը անմիջականորեն ազդում է Սիրիայի վրա և COVID-19-ի հետ առնչվող սահմանափակումների հետևանքով` Սիրիայում մի քանի ամիսների ընթացքում սննդի գինը բարձրացել է 200%-ով:

Մինչև տարվա վերջ Սիրիային սննդի օգնություն տրամադրելու համար ՄԱԿ-ի Համաշխարհային սննդի ծրագրին անհապաղ 200 մլն դոլարի ֆինանասական օգնություն է անհրաժեշտ, հակառակ դեպքում այն ստիպված կլինի զգալիորեն կրճատել տրամադրվող օգնությունը և այն ստացող մարդկանց թիվը:

Loading...

Սիրիան սակայն միակը չէ, որ գտնվում է անելանելի վիճակում: Որբաթ օրը հրապարակված UNICEF-ի զեկույցի համաձայն կորոնավիրուսային համաճարակի հետևանքով ծրագրերի կրճատման արդյունքում Եմենում քաղցի մատնված երեխաների թիվը կմեծանա: Զեկույցի համաձայն թերսնված երեխաների թիվը Եմենում մինչև տարեվերջ կարող է հասնել 2.4 միլիոնի, որը 20%-ով ավել է ներկայիս թվից:

Загрузка...

«Մոտ 500 հազար երեխա ծայրահեղ աստիճանի թերսնված են, իսկ մինչև 5 տարեկան մոտ 2 մլն երեխա’ թերսնված»,- ասում է Եմենում UNICEF-ի ներկայացուցիչ Սառա Բեիսոլո Նյանտին:

Եմենի առողջապահական տկար համակարգը պատրաստ չէ կորոնավիրուսին դիմակայելու, հատկապես Սաուդյան Արաբիայի կողմից կառավարվող ռազմական կոալիցիայի և Իրանից աջակցություն ստացող Հոութի զինյալների միջև հինգ տարի ձգվող պատերազմի պայմաններում: Փակուղի մտած պատերազմի արդյունքում է ստեղծվել աշխարհի ամենախորը մարդասիրական ճգնաժամը: Ճգնաժամ, որն ավելի կխորանա օգնություն տրամադրող երկրների կողմից վերջին շրջանում ֆինանսավորման կրճատման արդյունքում:

Loading...
Loading...
Загрузка...