ԼՐԱՀՈՍ

Հունիսի 1-ից զինվորականների աշխատավարձը բարձրանում է. Նախագիծն ընդունվեց

Այսօր՝ մայիսի 23-ին, կառավարության նիստում ընդունվեց նախագիծը, որը վերաբերում է զինծառայողների աշխատավարձերի չափերի հավելմանը: Փոխոխության արդյունքում զինծառայողների դրամական ապահովվության չափերը բարձրանում են միջինը 10 տոկոսով: Հավելումը հավասար է լինելու բոլորի մոտ: Այսինքն գլխավոր շտաբի պետը և պայմանագրային շարքայինը նույն չափով հավելում է լինելու:Հաշվի առնելով այն, որ կրտսեր սպայական կազմն ու շարքային կազմը ավելի ցածր աշխատավարձ […]

ԼՐԱՀՈՍ

Սիս գյուղի երեխեքը հարցազրույց են տալիս, ասում են՝ Նիկոլն եկավ, խոստացավ, «գլխառադ» արեց. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանըանդրադարձավ Սիս գյուղի երեխաների արած հայտարարությանը, որը վերաբերում էր գյուղի ճանապարհին։ «Սիս գյուղի երեխեքը հարցազրույց են տալիս, ասում են՝ Նիկոլն եկավ, խոստացավ, «գլխառադ» արեց… էդ ճանապարհն ինչ եղավ, խի՞ չենք սարքում, երեխեքը բողոքում են, սենց չեղավ», — ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյաննարձագանքեց, որ երեխաների բարձրացրած […]

ԼՐԱՀՈՍ

Անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հերթական դիտարկումը

Մայիսի 22-ին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից, ՀՀ Տավուշի մարզում Բաղանիս գյուղի ուղղությամբ, անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հերթական դիտարկումը: Հայկական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկի դաշտային օգնականներ Գենադի Պետրիկան և Օգնեն Յովիչը: Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սահմանային դիտարկման շրջանակում Տավուշի մարզպետարանում ԵԱՀԿ պաշտոնյաներին է […]

ԼՐԱՀՈՍ

Արտարժույթների փոխարժեքներն այսօր

Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքներ մայիսի 23-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 477 դրամ նվազագույն և 478,50 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 480,50 դրամ նվազագույն և 482 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 527 դրամ նվազագույն և 533 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում՝ 538 դրամ նվազագույն և […]

ԼՐԱՀՈՍ

Արմեն Սարգսյանի հրամանագրով նոր փոխոստիկանապետ է նշանակվել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վահե Ղազարյանը նշանակվել է ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 2-րդ մասի, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի և 13.1-ին հոդվածի 3-րդ մասի. Վահե Ղազարյանին նշանակել Հայաստանի […]

ԼՐԱՀՈՍ

Խոշոր ավտովթար Երևանում. Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանի հարևանությամբ, բախվել են BMW-ն ու Mercedes-ը

Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի հարևանությանբ, բախվել են Երևանի բնակիչներ, 30-ամյա Էդգար Մուշեղյանի վարած BMW մակնիշի 84 RR 999 համարանիշի և 24-ամյա Հարություն Զատիկյանի վարած Mercedes մակնիշի 35 PG 541 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, […]

ԼՐԱՀՈՍ

Գեղարքունիքում մոտ 50 մլն դրամի յուրացման դեպք է արձանագրվել. սխեման բացահայտվել է

Գեղարքունիքում մոտ 50 մլն դրամի յուրացման դեպք է արձանագրվել. սխեման բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, Գեղարքունիքի մարզային վարչության եւ Մարտունու բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ, առանձնապես խոշոր չափերի յուրացման կամ վատնման առերեւույթ […]

ԼՐԱՀՈՍ

Հայաստան չայցելած մարդիկ չգիտեն` ինչ են կորցրել. Շառլ Ազնավուրն այսօր կդառնար 95 տարեկան

Այսօր մեծանուն երգիչ, երգահան, բանաստեղծ, դերասան, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրը կտոներ իր ծննդյան 95-ամյակը: Նրա ծննդյան կապակցությամբ միջոցառումներ են նախատեսված. Երևանում շանսոնյեի հոբելյանի առթիվ մայիսի 26-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա հուշ-երեկույթ, որին կմասնակցեն ֆրանսիացի հայտնի ու սիրված երգիչ-երգչուհիները: Համերգի ընթացքում հանդես կգան Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Սլիմանին: Շառլ Ազնավուրը Հայաստանի մասին […]

ԼՐԱՀՈՍ

ԱԺ խորհուրդը մերժեց արտահերթ նիստ հրավիրելու ԼՀԿ-ի առաջարկը

Ազգային ժողովի խորհուրդը մերժեց ԼՀԿ-ի՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկը։ Այս մասին այսօր ԱԺ-ում խորհրդի նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված պատճառաբանությունների մասին չխոսեց, միայն տեղեկացրեց, որ պատգամավորները ելույթներ ունեցան ու վերջում քվեարկությամբ մերժեցին։ «Տարբեր ելույթներ եղան, եղավ քվեարկություն, և մենք քվեարկեցինք […]