ԼՐԱՀՈՍ ՄՇԱԿՈՒՅԹ

Թուրքերը որոշել են մի նոր պատմամշակութային ահաբեկչություն իրականացնել.Արման Աբովյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մինչ իշխանությունը զբաղված է՝ Հայաստանի ներսում քաղաքական «ավատյուրիզմով» և ընդդիմադիրներին ու այլախոսներին ինքնամոռած ճնշելով, զուգահեռ կիրառելով լայնածավալ տեղեկատվական տեռոր անհնազանդների հանդեպ, մեր տարածաշրջանում արդեն տևական ժամանակ է, ինչ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք կրում են իրենց մեջ չափազանց լուրջ վտանգներ։ Ադրբեջանի «կիրթ» ղեկավարության՝ հակահայկական […]

ԼՐԱՀՈՍ ՄՇԱԿՈՒՅԹ

Մահացել է երգիչ Արթուր Ումրոյանը

61 տարեկան հասակում կյանքից հեռացել է երգիչ, «Սիրված երգեր» հաղորդաշարի հեղինակ Արթուր Ումրոյանը: Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառել են նրա ընկերներն ու գործընկերները՝ հայտնելով իրենց ցավակցությունն ու ափսոսանքը: Մահվան պատճառ հանդիսացել է ինսուլտը: Արթուր Ումրոյանը ծնվել է 1959 թվականի ապրիլի 27-ին:

ԼՐԱՀՈՍ ՄՇԱԿՈՒՅԹ

10 օր պայքարելով կորոնավիրուսի դեմ՝ մահացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահը

Այսօր կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահ Մարգարիտա Խաչատրյանը: Այս մասն ֆեյսբուքյան գրառում է արել ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը։ «10 օր պայքարելով կորոնավիրուսի դեմ` այսօր տիկին Խաչատրյանը մահացել է Երևանի հիվանդանոցներից մեկում: Ցավակցում եմ մեր գործընկերոջ ընտանիքին, ինստիտուտի անձնակազմին անժամանակ մահվան կապակցությամբ: Մի՛ հավատացեք մոլորեցնողներին, կրե՛ք դիմակ, պահե՛ք հեռավորությունը, եղե՛ք առողջ»,– գրել է […]

ԼՐԱՀՈՍ ՄՇԱԿՈՒՅԹ

«Ամբողջ կյանքումս այսպիսի ամոթ չեմ զգացել». Նարեկ Հախնազարյան

Համավարակի հետեւանքով Հայաստանում ստեղծված իրավիճակին է անդրադարձել թավջութակահար Նարեկ Հախնազարյանը: Երաժիշտը «Հայեր vs կորոնավիրուս» խորագրով տեսաուղերձ է հրապարակել սոցցանցային իր էջում՝ հայրենակիցներին հորդորելով լուրջ վերաբերվել խնդրին եւ վերանայել սեփական վարքը: «Բարեւ ձեզ, հայեր: Սովորաբար, իմ վիդեոները սկսում եմ «Բարեւ ձեզ, սիրելի հայրենակիցներ» խոսքերով, բայց հիմա նման ցանկություն չունեմ: Ամբողջ կյանքումս այսքան զայրացած չեմ եղել եւ […]

ԼՐԱՀՈՍ ՄՇԱԿՈՒՅԹ

Կարինե Բուռնազյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել. դերասանուհին մահացել է մայիսի 24-ին

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Կարինե Բուռնազյանի մոտ, որը մահացել է մայիսի 24-ին, կորոնավիրուս է հաստատվել: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանն ասաց, որ այդ մասին իրեն հայտնել է Բուռնազյանի հարազատներից մեկը: «Բուռնազյանի մահվանից հետո կասկածներ կային, որ դերասանուհին նաև կորոնավիրուսով է վարակված եղել: Դա հաստատվել է: Նա ուներ այլ […]

ԼՐԱՀՈՍ ՄՇԱԿՈՒՅԹ

Մահացել է դերասանուհի Կարինե Բուռնազյանը

61 տարեկանում կյաքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Կարինե Բուռնազյանը։ Կարինա Բուռնազյանը ծնվել է 1959 թվականի հունվարի 14-ին Երևանում։ 1977 թվականից սովորել է Երևանի Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնին կից թատերական ստուդիայում (Զ․ Աբրահամյանի դասարան)։ 1988 թվականից աշխատում է նույն թատրոնում:

ԼՐԱՀՈՍ ՄՇԱԿՈՒՅԹ

Լավագույնը կարող է լինել օդանավակայանը կոչել «Շառլ Ազնավուրի անվան Զվարթնոց միջազգային օդանավակայան». Նիկոլ Ազնավուր

Սույն թվականի հունվարին «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր եւ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը նամակով դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Զվարթնոց օդանավակայանի եւ Շառլ Ազնավուրի անվան շուրջ քննարկումների վերաբերյալ: Արձագանքելով օդանավակայանի անվան փոփոխության կամ լրացման շուրջ 2018-ից ի վեր հանրության շրջանում եւ մեդիայում ակտիվորեն շրջանառվող քննարկումներին, ինչպես նաեւ Հանրային խորհրդի հրապարակած հայտարարությանը՝ հարկ ենք համարում […]

ԼՐԱՀՈՍ ՄՇԱԿՈՒՅԹ

Այսօր թանգարանների միջազգային օրն է

Ամեն տարի մայիսի 18-ին ամբողջ աշխարհի թանգարանների աշխատողները նշում են իրենց մասնագիտական տոնը՝ Թանգարանների միջազգային օրը: Օրն օրացույցում է հայտնվել 1977 թվականին, երբ Թանգարանների միջազգային խորհրդի (International Council of Museums, ICOM) հերթական նիստում ընդունվել է այս մշակութային տոնի հիմադրման մասին ռուսական կազմակերպության առաջարկը: 1978 թվականից Թանգարանների միջազգային օրը սկսել է նշվել ավելի քան 150 երկրում: […]

ԼՐԱՀՈՍ ՄՇԱԿՈՒՅԹ

Այսօր Ռադիոյի օրն է

Մայիսի 7-ը համաշխարհային գիտության եւ տեխնիկայի պատմության մեջ մտել է որպես Ռադիոյի ծննդյան օր: Հենց այս օրն է 1895-ին Ռուսաստանի ֆիզիկաքիմիական միության նիստին ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Ստեպանովիչ Պոպովը հանդես եկել զեկույցով եւ իր կողմից ստեղծված աշխարհի առաջին ռադիոընդունիչի ներկայացմամբ՝ իրականացնելով ռադիոկապի առաջին սեանսը: Եվ այսօր դա տոն է կապի բոլոր ոլորտների աշխատողների համար: 1945 թվականի […]

ԼՐԱՀՈՍ ՄՇԱԿՈՒՅԹ

Մահացել է «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն Մարտուն Ադոյանը

Կյանքից հեռացել է «Մոսկվա» կինոթատրոնի տնօրենը` Մարտուն Ադոյանը։ Նախնական տեղեկություններով` Ադոյանը մահացել է ինսուլտի հետևանքով։ Նա 29 տարի է, ինչ զբաղեցնում էր «Մոսկվա» կինոթատրոնի տնօրենի պաշտոնը: Մարտուն Ադոյանը ծնվել է Արագածոտնի մարզի Ուջան գյուղում՝ 1955 թ-ին: Ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը: 1986-1991 թթ. եղել է ՀՀ Կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի վերահսկողության և վերստուգման բաժնի պետը, […]