ԼՐԱՀՈՍ քաղաքականություն

«Իրատես». Ընդդիմադիր ճամբարում արդեն իսկ պատրաստ է ճանապարհային քարտեզը

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ընդդիմադիր ճամբարում արդեն իսկ պատրաստ է ճանապարհային քարտեզը` «Կոնսենսուս` մինուս մեկ» ֆորմատով. գլխավոր ճարտարապետներն են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, որոնք կարողացել են այս օրերին քով քովի բերել արտախորհրդարանական եւ անգամ խորհրդարանական ուժերին, ի դեմս ԲՀԿ-ի: Ճանապարհային քարտեզի թիվ մեկ առաջնահերթություններն են` Արցախը եւ COVID-19-ի դեմ պայքարի մոդելավորումը: […]

ԼՐԱՀՈՍ քաղաքականություն

«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները հայտարարություն են տարածել

«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունների կողմից ստեղծված աշխատանքային խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է. Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունները վաղը՝ հունիսի 30-ին հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն ՀՀ գլխավար դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հանցակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ: […]

ԼՐԱՀՈՍ քաղաքականություն

ԼՀԿ–ն գրությամբ դիմել է ԿԸՀ

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Տեղեկացնում ենք, որ հունիսի 22-ին գրությամբ դիմել եմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերականգնելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը։ Մեր կողմից ներկայացվել են իրավական հիմնավորումներ առ այն, որ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջն է խորհրդարանում 1/3-ից ոչ պակաս ընդդիմության առկայությունը, իսկ ԱԺ կանոնակարգի վերլուծությունն ուղղակիորեն […]

ԼՐԱՀՈՍ քաղաքականություն

Նման տեռոր չի եղել երբեք

Նիկոլ Փաշինյանն էս ինչքա՞ն չի սիրում մեր ժողովրդին… Ինքն իր համար շքեղ առանձնատանն ըմբոշխնում է իր կիրակին, իսկ ոստիկանները վաղ առավոտից հետապնդում են քաղաքացիներին։Նման տեռոր չի եղել երբեք…Տեսնես ինչու՞ է այդքան ատում հպարտ քաղաքացուն…Սա չի ներվելու…

ԼՐԱՀՈՍ քաղաքականություն

Ինչո՞ւ խոհանոցից. Միքայել Մինասյանը «հեղափոխական բորշչ եփեց»

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը  այsօր` հունիսի 27-ին, «Ստի վերջը» ֆեյսբուքյան տեսաշարի 11-րդ` վերջին մասում, որը վերնագրել է «Ապրել լա՞վ, թե՞ ապրել live-ում. ի՞նչ ենք մենք ուզում», բացատրեց, թե ինչու է իր տեսանյութերի նկարահանման վայր ընտրել խոհանոցը: «Պատասխանը շատ պարզ է, բաղկացած է 3 մասից: Ես ընտրել եմ խոհանոցը, որպեսզի միասին բացահայտենք էլիտաների […]

ԼՐԱՀՈՍ քաղաքականություն

«Վայ, էս ինչ անհարմար բան ստացվեց»․ Արման Աբովյան

ԱԺ ԲՀ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի պատասխան նամակը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին՝ մեկնաբանելով այն այսպես․ «Վայ, էս ինչ անհարմար բան ստացվեց»։ Հիշեցնենք՝ Ջիանի Բուքիքիոյի նամակում ասվում է․ «Ես ուշադիր հետևում էի Հայաստանում սահմանադրական փոփոխություններին վերաբերող զարգացումներին։ Ես ցավում եմ, որ դրանք չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ […]

ԼՐԱՀՈՍ քաղաքականություն

«Ժողովուրդ». Նոր մանրամասներ Գագիկ Ծառուկյանի գործից․ ովքեր են գնում հարցաքննության

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Ազգային անվտանգության ծառայությունում քննվող գործի ընթացքից, որով որպես մեղադրյալ է ներգրավված նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս օրերին Ազգային անվտանգության ծառայությունը տարբեր քաղաքացիների է տանում հարցաքննության՝ պարզելու, թե ինչ տեղեկություն ունեն այն մասին, որ ԲՀԿ-ի կողմից 2017 թվականի խորհրդարանական […]