Loading...
ԼՐԱՀՈՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. Toyota Land Cruiser-ը մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորակում. Shamshyan.com

Այսօր՝ հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը՝ մանրամասնելով, որ ժամը 09:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 64-ամյա Զորիկ Ս.-ն իր վարած Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և հայտնվել ճանապարհի ձախակողմյան հատվածում: Վթարի հետևանքով Զորիկ Ս.-ն, նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 32-ամյա Արթուր Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՃՈ ծառայողները:

Loading...

Աղբյուրի փոխանցմամբ՝ հիվանդանոցում վիրավորները հայտնել են, որ իրենք աշխատում են որպես շոումեն:

Loading...
Загрузка...